ԵՐԵՎԱՆ, 6 հունվար — Sputnik. Արմավիրի մարզում հունվարի 6-ի կեսգիշերին կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ երիտասարդ մահացել է, մյուսը՝ վիրավորվել, հաղորդում է news.am-ը` հղում անելով Ոստիկանությանը։
Կրակոցները հնչել են «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, հրազենային վնասվածքներ է ստացել Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Կարապետյանը, որը նախքան հիվանդանոց տանելը մահացել է:
Նույն վայրից Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արմեն Խլղաթյանը, որը հրազենային վնասվածք է ստացել ձախ ազդրի շրջանում: