00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուժեղացող» ռուբլին կամրապնդի հայկական տնտեսությունը

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցОтделение Сбербанка в Казани
Отделение Сбербанка в Казани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային շուկայում նավթի գնի թանկացման ֆոնին ռուսական ռուբլու ամրապնդումը կարող է դրական ազդեցություն ունենալ հայկական դրամի փոխարժեքի և ընդհանրապես Հայաստանի սոցիալական վիճակի վրա

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Արման Վանեսքեհյան. Թեհրանի ու Էր-Ռիադի միջև ծագած քաղաքական հակամարտության ֆոնին կանխատեսելի էր, որ նավթի գինը կբարձրանա: Եվ որքան ավելի թեժ լինի շիաների ու սունիթների միջև հակամարտությունը, այդքան համաշխարհային շուկայում ավելի թանկ կլինի նավթի մեկ բարելի գինը: Սա, առաջին հերթին, կապված է այն հանգամանքի հետ, որ Սաուդյան Արաբիան համաշխարհային շուկա «սև ոսկու» հիմնական մատակարարն է: Եվ եթե հաշվի առնենք, որ Իրանի հակամարտությունը կարող է վերածվել, եթե ոչ պատերազմի, այլ նվազագույնը լիարժեք քաղաքական հակամարտության (տնտեսական պատժամիջոցներով, տրանսպորտային երթուղիների, նավթի ու գազի փոխադրման դադարեցմամբ), ապա կարելի է ենթադրել, որ նավթի գինն առաջիկայում կայուն աճ կարձանագրի:

Ինչը, ըստ էության, արդեն իսկ սկսել է նկատվել ամսի չորսից, երբ Brent տեսակի նավթի գինը վերադարձել է նախկին 38 դոլարի հոգեբանական սահմանին, իսկ WTI տեսակի նավթը Նյու Յորքի ապրանքային բորսայում վաճառվել է 38,32 դոլոր մեկ բարելի դիմաց: Այս առումով հատուկ ուշադրության է արժանի Ռուսաստանը, որը համաշխարհային շուկայում Սաուդյան Արաբիայից հետո նավթի երկրորդ մատակարարն է: Եվ եթե «սև ոսկու» գնի անկումը հանգեցրեց նրան, որ համաշխարհային շուկայում ռուսական ռուբլու փոխարժեքը անցյալ տարվա ընթացքում նվազեց (դոլարի և եվրոյի հետ համեմատ երկու անգամ), ապա բարելի դիմաց սպասվող գնաճը կարող է ռուբլու բարձրացման պատճառ դառնալ: Ինչն արդեն վերջին օրերին նկատվում է փոխարժեքի շուկայում:

Թեհրանի և Էր-Ռիադի միջև քաղաքական ճգնաժամի զարգացման առաջին իսկ օրերից՝ հունվարի չորսին, ամերիկյան դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում նվազեց 64, իսկ եվրոյինը 73 կոպեկով (79.70 ռուբլի՝ մեկ եվրոյի դիմաց): Վերլուծաբան-փորձագետների մեծ մասի կարծիքով՝ այս միտումը առաջիկայում դեռ զարգանալու է: Այսինքն նավթի ու գազի գները աճելու են, քանի որ քաղաքական հակամարտության մեջ են մտել էներգակիրների համաշխարհային շուկայի երկու հիմնական մատակարարները` Իրանն ու Սաուդյան Արաբիան: Եվ տնտեսական առումով սա ձեռնտու կլինի պաշտոնական Մոսկվային:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանի այս տարվա բյուջեն կազմվել է մեկ բարել նավթի դիմաց 50 դոլարի հաշվարկով: «Սև ոսկու» համաշխարհային գինը որքան մոտենա այս շեմին, ռուսական կառավարությունն այնքան հեշտությամբ կլուծի ինչպես ներքին սոցիալական հարցերը, այնպես էլ տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրները: Մյուս կողմից, այս միտումը բավականին զգալի կանդրադառնա բանկային ոլորտի վրա: Ավելի կոնկրետ՝ համաշխարհային բորսայում ռուսական ռուբլու փոխարժեքի, ինչպես նաև ԵՏՄ-ի կառույցների վրա:

Այս առումով օրինակելի է այն իրավիճակը, որն ամենայն հավանականությամբ կձևավորվի ԵՏՄ գործընկերների և առաջին հերթին Հայաստանի դեպքում:
Պաշտոնական Մոսկվայի ու Երևանի փոխհարաբերությունների տրանսֆերտային յուրահատկությունն այնպիսին է, որ Ռուսաստանից մասնավոր փոխանցումների ցուցանիշը (տարեկան մոտավորապես 500 միլիոնից մինչև միլիարդ դոլար) մշտապես գտնվում է Հայաստանի բանկային և տնտեսական կառույցների ուշադրության կենտրոնում, կարծում է փորձագետ, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանը: Նավթի ու գազի համաշխարհային գների աճը, որը բավական կանխատեսելի են իրանա-արաբական հակամարտության ֆոնին, կարող են ֆինանսական շուկայում ռուսական ռուբլու աճի հանգեցնել: Փորձագետի կարծիքով՝ սա կարող է դրական անդրադառնալ Հայաստանի սոցիալական ոլորտի վրա:

Եվ հասկանալի է: Ռուսաստանում աշխատող ու Հայաստանում մնացած ընտանիքի ծախսերը հոգացող հայերի թիվը իսկապես մեծ է: Այնքան մեծ, որ փոխանցումների քանակը լուրջ ազդեցություն է ունենում մեր երկրի տնտեսության վրա: Եվ որքան բարձր լինի ռուբլու փոխարժեքը, այնքան ավելի բարձր կլինի Հայաստանի բնակիչների այսպես կոչված «պասիվ» եկամուտը:

Սա չի նշանակում, որ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև ծագած քաղաքական ճգնաժամից Հայաստանը պետք է երկնային մանանայի սպասի: Թեև այն կարող է բնակչության եկամուտը տարվա կտրվածքով ավելացնել 30 տոկոսով (եթե ռուսական մեկ ռուբլու փոխարժեքը հասնի տասը դրամի): Պետք է չմոռանալ, որ բավական լուրջ ու պայթյունավտանգ իրավիճակ է հասունանում մեր տարածաշրջանում, և հակամարտության ուղղակի մասնակիցն է մեր հարևան, բարեկամ ու գործընկեր Իրանը, որի հետ մենք լուրջ տնտեսական նախագծեր ենք իրականացնում: Այնպես որ հակամարտության սրացումը, մեծ հաշվով, մեզ նույնպես ձեռնտու չէ:

Նույնիսկ Կրեմլը, որին առաջին հայացքից, ձեռնտու է Թեհրանի ու Էր-Ռիադի հարաբերությունների սրացումը, հակամարտությունը չի դիտարկում միայն իր տնտեսական շահերի տեսանկյունից: Իզուր չէ, որ այս ճգնաժամի առաջացման առաջին իսկ օրվանից ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչությունն առաջարկեց որպես միջնորդ հանդես գալ:

Լրահոս
0