00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2016թ.–ի կենդանի խորհրդանիշը գարեջուր ու խաշ է սիրում

© Sputnik / Асатур ЕсаянцОбезьянка Виола
Обезьянка Виола - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրե Կապիկի տարվա նախաշեմին Sputnik Արմենիա պորտալը որոշել էր մեկ օր անցկացնել զվարճալի շիմպանզեի հետ և հասկանալ, թե իրականում ինչպիսին է 2016թ.-ի խորհրդանիշը

Անի Լիպարիտյան, Sputnik.

Քարե պատերի ներսում ջունգլին ու անապատը խառնվել են իրար` շուրջն ամեն ինչ փայտից է, պատին անապատ ու մայրամուտ է պատկերված։

Երևանի ծայրամասում գտնվող զվարճանքի համալիրներից մեկում մեզ դիմավորեցին շիմպանզեները։ Վիոլան ու Միմին շատ բարյացակամ էին տրամադրված, և զգացվում էր, որ սիրում են մարդկանց հետ շփվել։

Վիոլան միանգամից սկսեց հաց ուտել` վառվռուն աչքերով նայելով շուրջը։ Նրան Ձյունանուշի զգեստ հագցրին։ Թվում էր` պետք է դիմադրի, բայց կապիկը մեծ հաճույքով հագավ զգեստն ու սկսեց տարբեր կեցվածքներ ընդունել տեսախցիկի առաջ։

Երկու էգ շիմպանզեներն իրենց պահվածքով ցույց տվեցին և ապացուցեցին, որ Նոր տարին հաստատ զգացմունքային, բայց միևնույն ժամանակ հավասարակշռված կլինի։

Ինչպիսի՞ն են կապիկները

Յուրաքանչյուր կապիկ իր բնավորությունն ունի, նրանք կարող են լինել խաղասեր և զվարճալի, քմահաճ և մելանխոլիկ։

«Կարծում եմ, որ 2016թ.-ը շատ հաջողակ կլինի, քանի որ կապիկը շատ լավ կենդանի է։ Նա ասես երես առած 5 տարեկան երեխա լինի։ Նրանք շատ խելացի են, անկանխատեսելի, բայց միևնույն ժամանակ` շատ հասկացող։ Պատկերացրեք` մարդու և շիմպանզեի ԴՆԹ-ների միջև 98 տոկոս նմանություն կա։ Միաժամանակ նրանք մարդուց լավ տեսողական հիշողություն ունեն»,- պատմեց համալիրի հիմնադիր Արտյոմ Վարդանյանը։

Քանի դեռ մենք զրուցում էինք, շիմպանզեներն իրենց չարաճճիություններով էին զբաղված, մեկ էլ տեսնենք` Վիոլան մռութին հագցրեց Սանտայի գլխարկը։

© Sputnik / Асатур ЕсаянцՉարաճճի Վիոլան
Обезьянка Виола - Sputnik Արմենիա
Չարաճճի Վիոլան

«Որոշ աստղաբաններ ասում են, որ այս տարի պատահարներ շատ կլինեն, բայց կարծում եմ, որ այդ ամենը ճիշտ չէ։ Ես բոլորովին այլ կերպ եմ մտածում, քանի որ անձամբ ինձ համար կապիկը շատ դրական կենդանի է և ասոցացվում է ուրախության հետ»,- ասաց Sputnik Արմենիա պորտալի զրուցակիցը։

Այդ ժամանակ Միմի կապիկը մի ոտքով վերցրեց խնձորը, իսկ մյուսով պատռեց Սանտայի գլխարկը, ծակեց այն և իր համար ձեռնոց դարձրեց։

Կապիկներին կարելի է ժամերով հետևել, քանի որ անընդհատ ինչ-որ նոր բան են մոգոնում։ Երբեմն քմահաճ են, իրենց ուզածին հասնելու համար ինչ ասես չեն անի։

Արտյոմը տարբեր ցեղատեսակների կապիկներ է պահում, արդեն հինգ տարվա փորձ ունի։ Մեզ զրույցի ժամանակ հիշեցրեց, որ կապիկն ընտանի կենդանի չէ և չի կարող ապրել բնակարանում։ Ամեն դեպքում նա կենդանի է, որը կարող է վտանգավոր լինել։

— Նրանք ի՞նչ են սիրում ուտել։ Մի՞թե միայն բանան,- հետաքրքրվեցի ես։

— Սիրում են խաշ ուտել, իսկ իրականում միրգ ու հաց են շատ սիրում, իսկ բանանի նկատմամբ սերը միայն կարծրատիպ է,- ասաց Վարդանը։

Այդ պահին կապիկը թաթը գցեց սեղանին դրված գարեջրի շշին։ Իհարկե, ոգելից խմիչքը վերցրին նրա ձեռքից, բայց կապիկին հաջողվեց հասնել նրան, որ ուրիշ շիշ բերեն, բայց արդեն` հյութով։

Sputnik Արմենիա պորտալը ժամանակավորապես հրաժեշտ տվեց կապիկներին, չէ՞ որ ողջ տարին անցկացնելու ենք Հրե Կապիկի ուղեկցությամբ։

© Sputnik / Асатур ЕсаянцՎիոլան հյութ շատ է սիրում
Обезьянка Виола - Sputnik Արմենիա
Վիոլան հյութ շատ է սիրում

 

 

Լրահոս
0