00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր տարին` նոր հացով

© Sputnik / Виталий Арутюнов / Անցնել մեդիապահոցРисунок "Пекут лаваш"
Рисунок Пекут лаваш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այժմ մենք Ամանորը նշում ենք` ավելի շատ տուրք տալով նորաձևությանն ու ամենատարբեր միտումներին, սակայն հնում ամեն ինչ գրեթե ծիսական բնույթ և հատուկ նշանակություն ուներ։ Գուցե արժե հիշել ու կիրառել մեր նախնիների` այս տոնը նշելու ավանդույթները

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Նոր տարի մուտք գործելը որոշակի սահմանի անցում է, որը մարդիկ փորձում են կատարել յուրահատուկ կերպով։ Հայաստանում հունվարի 1-ին Նոր տարի նշել սկսել են ոչ վաղուց, այդուհանդերձ որոշակի ավանդույթներ ձևավորվել են։

Հայաստանում գրեթե ամեն ինչ ունի տարբերակներ, Նոր տարին բացառություն չէ, այն հայտնի էր Ամանոր, Տարեմուտ, Կաղանդ, Տարին Գլուխ և այլ անուններով։ Անուն ուներ նաև Նոր տարուն նախորդող` տարվա ամենախորհրդավոր գիշերը` Լոլեի գիշեր, Խաղ, Խլվլիկ։

Հին տարվա վերջին օրը

Նոր տարվա նախորդ օրը և գիշերը 10-12 տարեկան տղաները խմբերով շրջում էին տնետուն, երգերով շնորհավորում մարդկանց գալիք Ամանորը և տանտերերի կողմից որպես նվեր ստանում ուտելիք։ Այդ օրվա երգերը բարեմաղթանք ու գովք էին տանտերերի հասցեին։ Հաճախ երեխաները տների երդիկներից դատարկ տոպրակ էին իջեցնում` ավետում հին տարվա ավարտն ու նորի սկիզբը, վեր էին բարձրացնում արդեն ուտելիքով լի տոպրակը, որում միրգ էր, խմորեղեն, ընկույզ, չամիչ։

Տոնական յոթ ճաշատեսակ

Հունվարի 1-ը Հայաստանում պահք էր, և այս տոնի բոլոր կերակրատեսակները պետք է լինեին պահքի ուտեստներ։

© Atelier ChristineՊասուց տոլմա
Пасуц толма - Sputnik Արմենիա
Պասուց տոլմա

Տանտիկինները պետք է տոնական կերակրատեսակների թիվը հասցնեին յոթի, դրանց հիմնական բաղադրիչներն էին լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը։ Տոնական սեղանը զարդարում էին ոսպից ու սիսեռից պատրաստած Քյուֆթան, Պասուց տոլման, Անուշապուրը։ Պատվավոր տեղ ունեին դեռ աշնանից խնամքով պահված մրգերը` խնձորը, տանձը, խաղողը, սերկևիլը, նուռը, ինչպես նաև՝ ընկույզներն ու չրերը, աղանձը։

Հացը

Դեկտեմբերի 31-ին բոլոր տներում հաց էին թխում. այդ օրն անպայման պետք էր հաց թխել, եթե անգամ շատ հաց կար տանը։ Նոր տարին պետք էր սկսել նոր հացով։

Հետո արդեն կանայք թխում էին կարևոր, ծիսական նշանակություն ունեցող Տարի հացը կամ Տարեհացը, այն զարդարում էին ընկույզով, չամիչով, նախշերով, մեջը դնում որևէ նշան` կորիզ, լոբի, մետաղադրամ։ Այն Հայաստանի տարբեր շրջաններում տարբեր օրեր էին կտրում` Ամանորի գիշերը, Նոր տարվա առաջին օրը` հունվարի 1-ին, հունվարի 5-ին` Սուրբ ծննդյան ճրագալույցին կամ հենց Սուրբ ծննդին` հունվարի 6-ին։

Տարեհացից բաժին էր հանվում ընտանիքի բոլոր անդամներին, նաև` տնային կենդանիներին, արտին, հանդին։ Ում բաժին ընկներ նշանը, նա երջանիկ կլիներ կամ ընտանիքին հաջողություն կբերեր։

 

© СоняՏարեհաց
Армянские традиционные блюда тареац и анушапур - Sputnik Արմենիա
Տարեհաց


Ծիսական խմորեղենը

Ամանորի գրեթե բոլոր թխվածքները ծիսական նշանակություն ունեին, դրանցով մեր նախնիները նաև կանխատեսումներ էին անում։ Հայ կանանց պատրաստած խմորեղենը տարբեր ձևի էր` մարդկանց, կենդանիների կամ աշխատանքային գործիքների տեսքով, ու օրինակ` եփվելու ընթացքում դրանց ուռչելը կամ սմքելը դրական կամ բացասական գուշակություն էր համարվում։ Եթե կնոջ պատկերով թխվածքը եփվելիս ուռչում էր, ուրեմն ընտանիքում երեխա պետք է ծնվեր։

Իսկ ահա թիֆլիսահայերը թխում էին երկու հաց` «էգ» և «չիք». «էգ» հացը ողջ տարին պահում էին ալյուրի մեջ, որպեսզի ալյուրն առատ լիներ, իսկ «չիք» հացը գցում էին հոսող ջրի մեջ, որ ջուրը չարիքը տանի։

Տոնական խնջույքը սկսվում էր դեկտեմբերի 31-ին, այդ օրը շատ տեղերում այցելություններ չէին լինում, և ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը սեղանի շուրջ պարտադիր էր։ Նշանված աղջիկներն այդ օրը գույնզգույն թելերով փնջած խնձոր էին ուղարկում նշանածին ու արծաթյա դրամներով պատված խնձոր ստանում։

Ջուր և կրակ

Կեսգիշերին երիտասարդները գնում էին Նոր տարվա սկզբի հետ նորոգված, թարմ ջուր բերելու։ Տան բոլոր անոթները լցնում էին նոր ջրով։ Հայերը համոզված էին, որ ուղիղ կեսգիշերին, երբ հին տարին տեղը զիջում է նորին, գետի ջուրը մի պահ ոսկի է դառնում, այդ պահի ջուրը զորավոր է, բուժիչ։ Հիվանդները նույնիսկ մի պահ մտնում էին հոսող սառը ջրի մեջ։ Շատ տեղերում մարդիկ շնորհավորում էին ջրի Նոր տարին` հոսող ջրի մեջ հատուկ թխված հացիկներ, ցորենի ու գարու հատիկներ գցելով։

Այդ արարողության ժամանակ սովորաբար ասում էին`

Առ քեզի գարի,
Տուր մեզի բարի…

Ջրի մեջ թրջած հացի մի քանի կտոր ամբարի մեջ էին պահում մինչև տարեվերջ, որպեսզի հացն առատ լիներ, կենդանիների պատկերով հացիկները ջրում թրջելուց հետո դրանցով կերակրում էին կենդանիներին, «հացի հոր» կոչվող կլոր, ծակ թխվածքը կախում էին տան պատից։

Ջրից բացի, նորոգվում էր կրակը, Նոր տարվա գիշերվա օջախն անմար էր պահվում։ Տնից դուր եկողը պետք է հետը մի փայտ բերեր ու ավելացներ կրակին` կրակի Նոր տարին շնորհավորելով։

Գուշակություն

Տոնի ժամանակ արվում էին գուշակություններ։ Օրինակ` երիտասարդ տղաներն ու աղջիկները հացիկներ էին դնում կտուրին կամ դեզերի վրա ու տեսնում, թե թռչունն այն որ կողմ կտանի, այդ կողմից էլ սպասվում էր նրանց երջանկությունը։ Գուշակություններ էին անում մոմի լույսից պատին ընկնող ստվերներով։

Բարեմաղթանք

Հունվարի 1-ի առավոտից սկսվում էին այցելությունները, միմյանց նվերներ մատուցելը։ Իհարկե, մտերիմ մարդուն այցելելիս ամենակարևորը բարի խոսքն էր` բարեմաղթանքը։ Ընդունված էր տանտերերին մաղթել առատ, ուրախ, անկորուստ տարի, առողջություն ու երջանկություն, բարով հասնել հաջորդ Նոր տարուն։ Եվ Հայաստանի բնակիչների համար գրեթե միշտ արդիական ու կարևոր մի բարեմաղթանք էին հղում միմյանց` թող բոլոր պանդուխտները վերադառնան տուն։

Sputnik Արմենիան նույնպես շնորհավորում է բոլորի Ամանորը` նշված բոլոր բարեմաղթանքներով։

Լրահոս
0