00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահը մեդալներով է պարգևատրել մի շարք գործիչների

© Photo : ARKA news agencyРезиденция президента Армении
Резиденция президента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահը մի շարք հրամանագրեր է ստորագրել ՀՀ քաղաքական, պետական գործիչներին մեդալներով պարգևատրվելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել ՀՀ քաղաքական, պետական գործիչներին մեդալներով պարգևատրվելու վերաբերյալ, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

ՀՀ նախագահը, մանսրավորապես, օրինաստեղծ գործընթացներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայաստանի և Եվրոպայի առաջատար երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության խթանման գործում ունեցած մեծ ներդրման համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով:

Պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ գործունեության համար ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ գործունեության համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտակրթական միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքներն արդյունավետ կերպով համակարգելու համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

 

 

Լրահոս
0