00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանյան տանիքի տակ Ամանորը նշելու օտարների տարբերակը

© joyreactorНовый год в Европе
Новый год в Европе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քրիստոնյա աշխարհն Ամանորի եռուզեռի մեջ է: Տոնը մեկն է, այն նշելու եղանակները` տարբեր: Հայաստանում ազգային փոքրամասնությունները, պահպանելով ազգայինը, չեն հեռանում նաև տեղի ավանդույթներից

Գոհար Սարգսյան, Sputnik.

Նոր տարի` բարի հեքիաթների ու հրաշագործությունների աշխարհը մեր առջև բացող տոներից ամենախորհրդավորը: Ձմեռ պապին անհամբերությամբ սպասող մանուկներից բացի, այս ձևակերպմանը հավատում են նաև նախատոնական շրջանում դժգոհությունների ալիք բարձրացնող ու փնթփնթացող մեծահասակները: Ամանորը չի ճանաչում սեռային, տարիքային ու ազգային խտրականություն: Կարևոր չէ` հյուր կգա Ձմեռ պապը, Յուլիա Տոմտենան, թե՞ Սանտա Կլաուսը:

© theadvocatesՁմեռ պապը
Дед Мороз - Sputnik Արմենիա
Ձմեռ պապը

Բուլղարիայում, օրինակ, բարեկամներն ու հարազատները հավաքվում են մեկ հարկի տակ, տոնական սեղանի շուրջ: Բոլոր տներում 3 րոպեով մարում են լույսերը: Մթության մեջ մնալու խորհրդանշական ժամանակահատվածն անվանում են «Ամանորի համբույրների րոպեներ»:

Իտալացի մանուկները սպասում են Բաբո Նատալեին՝ իրենց Ձմեռ պապին: Իտալիայում Ամանորի սեղանից անպակաս են երկարակեցություն ու առողջություն խորհրդանշող նուշն ու խաղողը:

Ամանոր Իտալիայում
Новогодняя пробежка Санты в Италии - Sputnik Արմենիա
Ամանոր Իտալիայում

Իսպանիայում Ամանորի գիշերը ժամացույցի ամեն զարկի հետ մեկ խաղողի հատիկ են ուտում և ամեն հատիկի հետ երազանք պահում` հավատալով, որ այդ երազանքներն անպայման կկատարվեն: Սեղանին դրվում են ազգային անուշեղենները` տուռոններն ու պոլվորոնները: Մարդիկ հավատում են, որ այդ քաղցրավենիքները կքաղցրացնեն իրենց տարին:

Եթե նշված երկրներում Ձմեռ պապին սպասում են եղջերասահնակով, ապա Գերմանիայում Ձմեռ պապին բերողն ավանակն է: Նոր տարվա նախօրեին փոքրիկները քնելուց առաջ նվերների համար նախատեսված գուլպաների մեջ ավանակի համար խոտի դեզ են դնում:

Հոլանդիայի Ձմեռ պապն էլ ջրային տարերքի սիրահար է: Նրան ծովափում սպասելը ավանդույթ է դարձել:

Հայաստանում նման խենթություններ երևի չեն արվում: Չնայած աշխարհի այս փոքրիկ անկյունում էլ են ազգային փոքրամասնություններ ապրում: Նրանք պահպանում են իրենց ավանդույթները` չմոռանալով հայկականի հետ զուգադրելու մասին:

Հայաստանում ապրող եզդիները, օրինակ, վստահ են` իրենց սրբերի ձեռքի գործն է, որ աշխարհի վերջը եկել ու անցել է իրենց կողքով: Առավոտյան ժամը յոթից եզդիներն ընդունում ու ճանապարհում են հյուրերին: Ըստ ավանդույթի, տանտերը դնում է ժառանգաբար փոխանցվող գլխարկն ու բոլորին ասում «բմբարակվե», այսինքն՝ շնորհավոր: Հյուրերի առաջին գործն էլ տան սրբին մոտենալն ու համբուրելն է լինում:

© ezdi.beԵզդիների սեղանը
Новый год у иезидов в Брюсселе - Sputnik Արմենիա
Եզդիների սեղանը

Խոհանոցում կանայք պատրաստում են ավանդական ուտեստները, որոնց մեջ բացառում են խոզի միսը, կաղամբն ու կանեփը: Դրանց անուններն անգամ արգելված է տալ: Իսկ ոչխարը եզդին ինքը պիտի մորթի: Ըստ սովորության, կանայք տեղ չունեն սեղանի շուրջ, դա բացատրում են իրենց հեզությամբ ու համեստությամբ:

Հունական համայնքի ներկայացուցիչները պատմում են՝ Հունաստանում հյուր գնալիս իրենց հետ վերցրել են մեծ քար, որը նետել են տան շեմին՝ ասելով՝ թող տանտիրոջ հարստությունն այնքան ծանր լինի, որքան այս քարն է: Փոքր քարը նետելիս էլ ասում են՝ թող գալիք տարվա անհաջողությունները նույնքան մանր լինեն: Հույները հայերի նման ճոխ սեղաններ ու համեղ ուտելիք են սիրում: Հույները յուրահատուկ կարկանդակ ունեն, որը կոչվում է վասիլյոպիտա: Սա հայկական միջինքի հունական տարբերակն է:

© NafsclickՀունական վասիլյոպիտա
Василопита (греческий новогодний пирог) - Sputnik Արմենիա
Հունական վասիլյոպիտա

«Դեկտեմբերի 30-ին մեր համար սկսվում է պահքի շրջանը: Մինչ այդ այցելում ենք աղքատներին, նվերներ ու խորհրդանշական գումար բաժանում»,-պատմում է ազգությամբ հույն Էլինան:

Հայկական դուդուկով ու ասորական երաժշտությամբ շատերին հայտնի ասորի Միշան քարոզում է ազգերի համերաշխությունը:

«Ամենալավ հայն եմ և ամենալավ ասորին: Աշխատում եմ, որ չկորի ազգայինը»,-ասում է Միշա Սադոևը:

Ասորիների Ամանորի սեղանին հայկական ուտեստներ են` ասորական նրբերանգներով: Օրինակ` նրանց թանապուրը պատրաստվում է կաղամբով կամ կանաչ պղպեղով:

Ասորիները հյուր գնալու հերթականություն ունեն: Միայն թե դա պայմանավորված է ոչ թե պաշտոնով, այլ` տարիքով: Հայաստանում ապրող ասորիների համար տարին ունի երկու Ամանոր, մեկը հունվարի, մյուսը՝ ապրիլի մեկին:

Այսօր Հայաստանում ապրում է 11 ազգային փոքրամասնություն: Նրանք կազմում են երկրի բնակչության ընդամենը 3 տոկոսը: Հայաստանն իր բոլոր քաղաքացիների հայրենիքն է, և բոլորն այստեղ ունեն հավասար իրավունքներ: Ուրախանում ու տխրում են իրենց երկրորդ հայրենիքի համար գրեթե նույնքան, որքան հայերը:

 

Լրահոս
0