00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի Ձմեռ պապի պատմություն

© Sputnik / Асатур ЕсаянцАгаси Мелконян - Дед Мороз, телеведущий, актер Ереванского кукольного театра им. Туманяна
Агаси Мелконян - Дед Мороз, телеведущий, актер Ереванского кукольного театра им. Туманяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ձմե՜ռ պապ, Ձմե՜ռ պապ»,– Նոր տարվա յուրաքանչյուր ներկայացման ժամանակ կանչում են երեխաները։ Sputnik Արմենիան կծանոթացնի ձեզ մի մարդու հետ, որի համար Ձմեռ պապը ոչ թե կախարդական կերպար է, այլ` աշխատանք

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Գրեթե յուրաքանչյուր երկիր ունի իր Ձմեռ պապը, որն օժտված է որոշակի ազգային գծերով և բնավորությամբ։ Ինչի մասին է երազում և մտածում Ամանորի ամենասիրելի կերպարը` Ձմեռ պապը։ Այդ մասին, հավանաբար, շատ են մտածել նաև երեխաները, ովքեր անհամբեր սպասում են նրա հայտնվելուն։

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասան և հաղորդավար Աղասի Մելքոնյանն արդեն 19 տարի է` հագնում է Ձմեռ պապի հագուստն ու իր բաժին տոնը պարգևում երեխաներին։

Նրա կարիերան սկսվել է այն օրը, երբ ծանոթներից մեկը խնդրել է իր փոխարեն Ձմեռ պապի դերում հանդես գալ։ Այդ ժամանակ նա ընդամենը 16 տարեկան էր։

Առաջին փորձը

Ես ասացի, որ փորձ չունեմ և չեմ կարող Ձմեռ պապի դերում հանդես գալ, բայց հետո գնացի։ Այսօրվա պես հիշում եմ այդ օրը։ Դեկտեմբերի 31-ին ժամը 00։00-ին մտա տուն, երեխաներին շնորհավորեցի, ասելիքս ասացի, բաժանեցի նվերներն ու մնացի։ Նույնիսկ հասցրի քնեցնել երեխաներին (ծիծաղում է) և միայն առավոտյան լքեցի տունը։ Հաջորդ օրը նրանք ընկերոջս ասել էին. «Ձմեռ պապը լավն էր, բայց ինչ-որ երկար մնաց մեզ մոտ»։

Ինչպես Ձմեռ պապը դադարեց հավատալ Ձմեռ պապին

Չեմ հիշում, թե քանի տարեկան էի, երբ թատրոնում հերթական ներկայացման ժամանակ որոշեցի մտնել անդրկուլիսյան աշխարհ և տեսա, որ Ձմեռ պապի հագուստի տակ սովորական մարդ է։ Այդ երեկո ես դադարեցի հավատալ Ձմեռ պապին։ Չէ՞ որ մինչ այդ ենթադրում էի, որ Ձմեռ պապը չի կարող սովորական մարդ լինել։

Դրանից հետո ինձ համար շատ կարևոր է Ձմեռ պապի կերպարի յուրաքանչյուր դետալը. երեխան պետք է մինչև վերջ հավատա, որ իր դիմաց Ձմեռ պապն է կանգնած է։ Ես հատուկ երկարաճիտ կոշիկներ եմ հագնում, որպեսզի պտտվելիս ոտքերս չերևան։ Մանկուց ուշադրություն եմ դարձրել Ձմեռ պապի ոտքերին, և եթե նրանք սովորական կոշիկով էին լինում, մտածում էի, որ դա ոչ թե իսկական Ձմեռ պապն էր, այլ՝ նրա օգնականը։

Ձմեռ պապերի կերպարը

Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ձմեռ պապերը, մեղմ ասած, «աղքատ» էին` ատլասից մաշված շորերով, ոչխարի բրդից սարքած դեղնավուն մորուքով։ Ես փորձում եմ մտնել կերպարի մեջ և մշտապես փոխել այն, չէ՞ որ պատահում է, որ ամեն տարի նույն ընտանիքին ես հյուր գնում։

Նամակներ Ձմեռ պապին

Նոր տարվա նախաշեմին շատ նամակներ եմ ստանում։ Վերջերս ինձ նամակ էին ուղարկել, որի վրա գրված էր` «այս նամակը ոչ թե մայրիկիս համար է, այլ` Ձմեռ պապի»։ Երեխան չէր ցանկացել, որ նամակը մայրը բացի։ Ինչ-որ մեկը մեքենա է խնդրում, մյուսը` պլանշետ։

© Sputnik / Асатур ЕсаянцՁմեռ պապը
Дед Мороз - Sputnik Արմենիա
Ձմեռ պապը

Ինչի մասին է մտածում Ձմեռ պապը

Ես շատ եմ հոգնում, քանի որ մեծ ջանք ու եռանդ է պետք երեխաների հետ շփվելու համար. օրական երկու կանչից ավելի չեմ ընդունում։ Մեր մասնագիտության մեջ կարևոր է երեխաներին ամբողջությամբ նվիրվելը, որոնք հավատում են, որ իրենց դիմաց կանգնած է Ձմեռ պապը։ Ես խաղում եմ նրանց հետ, հարցնում դասերի, նախասիրությունների մասին։ Յուրաքանչյուրի հետ պետք է անհատական մոտեցում ունենալ։

Ձմեռ պապը նույնպես փոխվում է

Իհարկե, տարիների ընթացքում փոխվում եմ, բայց բոլոր մտքերս մի ուղղություն ունեն` ինչպես պահպանել այդ հեքիաթը երեխաների համար։ Ամենահետաքրքիրն այն է, որ երեխաները երբեք չեն փոխվում, նրանք բոլորը նման են իրար, բայց նրանց խաբելը դժվարացել է։ Երեխան պետք է տեսնի, շոշափի, որ հավատա։

Երեխաներն ինձ ջերմություն են հաղորդում։ Դա հատուկ զգացմունք է, երբ քո դիմաց կանգնած է մի փոքրիկ, բարի մարդուկ, որը քեզ սպասել է ողջ տարի ու պատրաստվել քո գալուն, ուզում է քեզ համար արտասանել կամ երգել։ Եվ այդպես ամեն տարի, ու հասկանում ես, որ քո աչքի առաջ սերունդներ են մեծանում:

Ձմեռ պապի մաղթանքները

Թող կապիկն այս տարի մեզ երջանկություն բերի և պատերազմ չլինի։

Որքան էլ դժվար լինի տոնական օրերին աշխատելը, Աղասին մյուս Ձմեռ պապերի նման ամեն տարի ուրախություն է պարգևելու երեխաներին և իր ներկայությամբ ամրապնդելու է մանկության ամենավառ հրաշքը` Ձմեռ պապի գոյությունը։

© Sputnik / Асатур ЕсаянцՁմեռ պապը
Дед Мороз - Sputnik Արմենիա
Ձմեռ պապը
Լրահոս
0