00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այծի տարին «պոզահարեց» Հայաստանին

© Sputnik / Асатур ЕсаянцЗима в Ереване
Зима в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցնող տարին աչքի ընկավ Ուկրաինայի, Սիրիայի ու Իրաքի ճգնաժամերով, ղարաբաղյան հակամարտության սրացումով: Ծանր տարի էր նաև Հայաստանի համար։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Դավիթ Գալստյան. Հայաստանի համար 2015 թվականը մեկնարկեց ԵՏՄ-ին անդամակցությամբ, ավարտվեց` Սահմանադրական բարեփոխումներով:

Անցնող տարին կհիշվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներով, Գյումրու ողբերգությամբ և սահմանին լարված իրավիճակով:

Sputnik Արմենիա պորտալն առաջարկում է վերհիշել 2015 թվականի գլխավոր իրադարձությունները:

Հայաստանը` Եվրասիական միության անդամ

Հայաստանը հունվարի 2-ին պաշտոնապես դարձավ Եվրասիական միության անդամ։ Իսկ այդ անդամակցությանը նախորդել էր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման երկար ճանապարհը, հետո 2013 թվականին ուղղության կտրուկ փոփոխությունը և սրընթաց անցումը դեպի Մաքսային միություն։ Հայաստանում քննարկվել ու շարունակում է քննարկվել այն հարցը, թե որքանով էր նպատակահարմար այդ անդամակցությունը։ Այդ քայլին դեմ արտահայտվողները մատնանշում են առևտրաշրջանառության անկումն ու ոչ արդյունավետ մեխանիզմները: Միության կողմնակիցները, ոչ առանց հիմնավորման, տնտեսական ցուցանիշների անկումը կապում են հակառուսական պատժամիջոցների, ռուբլու արժեզրկման և Հայաստան եկող փոխանցումների նվազման հետ: Նրանք միաժամանակ նշում են, որ պետք չէ ԵՏՄ անդամակցությունից այսքան շուտ որևէ արդյունք ակնկալել:

Ի դեպ, արդեն նոր տարում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը կստանձնի Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Դաժան սպանություն Գյումրիում

Հունվարի 12-ին հայ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց Գյումրին։ Ընդհանրապես «Այծի» տարին այնքան էլ հաջող չէր հայերի համար հենց տարեսկզբից։ Ուժեղ քամին շուռ տվեց Գյումրու գլխավոր տոնածառը, և մարդիկ սկսեցին մտածել, որ «դա լավ նշան չէ»։ Ընդամենը մի քանի օր անց սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ, որը մի ամբողջ ընտանիքի կյանք խլեց. դաժանաբար զոհվեցին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները։

Այս իրադարձությունը պարզապես ցնցեց հասարակությանը և փողոց դուրս բերեց մարդկանց, բախումներ եղան ոստիկանության հետ։ Սպանության մեղադրանքով ձերբակալվեց ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի վերաբերյալ երկու գործ հարուցվեց` հայկական և ռուսական։ Առաջին մասով (ռուսական օրենսդրության շրջանակում) Վալերի Պերմյակովը 10 տարվա ազատազրկման դատապարտվեց դասալքության, ապօրինի զենք պահելու և կրելու համար։

Հայկական դատավարությունը կշարունակվի արդեն 2016 թվականին։ Հաջորդ նիստը նշանակված է հունվարի 18-ին։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Գյումրու ողբերգությունը հանրության ուշադրությունը փոքր-ինչ շեղեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից։ Դրանք թեև շարունակվեցին ողջ տարվա ընթացքում, սակայն գլխավոր միջոցառումներն անցկացվեցին ապրիլի 24-ին։ Թուրքիան որոշեց, իր կարծիքով, խելացի քայլ անել ու այդ օրը նշել Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակը, սակայն գաղափարը «ցավալիորեն» ձախողվեց։ Երևան ժամանեցին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի ու Կիպրոսի նախագահները, ավելի քան 60 պատվիրակություն։ Երկիր ժամանեցին աշխարհի ամենահայտնի ցեղասպանագետները, իսկ Հայաստանը ներկայացավ որպես ցեղասպանության դեմ պայքարի առաջնորդ։

Վատիկանում սգո պատարագն անցկացրեց անձամբ Հռոմի պապը` Հայոց ցեղասպանությունը դասելով 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունների շարքին։ Հայոց ցեղասպանությունը ճանաչեցին Ավստրիան ու Բրազիլիան, Գերմանիան նույնպես մոտ էր ճանաչմանը (նախագահ Յոահիմ Գաուկը, խոսելով 1915 թվականի իրադարձությունների մասին, դրանք անվանեց ցեղասպանություն — Sputnik), սակայն Թուրքիայի հետ սերտ կապերի պատճառով հետաձգեց հարցի քննարկումը։ Միջոցառումների հիմնական շեշտադրումը հետևյալն էր` միջազգային ճանաչման գործընթացից (որն արդեն դե ֆակտո առկա է) անցում կատարել ցեղասպանության ժխտման դեմ պայքարին, ինչն, անկասկած, ավելի ճիշտ է։

#Էլեկտրիկ Երևան

Հայաստանում ամառն անցավ #ElectricYerevan հեշթեգի ներքո։ Էլեկտրաէներգիայի սակագների ավելի քան 17 տոկոս բարձրացումը Երևանում զանգվածային ցույցերի անցկացման պատճառ դարձավ։ Ցուցարարները փակել էին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը` Բաղրամյան պողոտան` պահանջելով չեղյալ հայտարարել այդ որոշումը, ինչպես նաև պարզել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սխալ մենեջմենթի պատճառները։

Բողոքի ցույցերը մեկնարկեցին հունիսին, իսկ ոստիկանների հետ առաջին բախումից հետո նոր թափ ստացան։ Ցուցարարների մի մասը տուն գնաց միայն այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ընկերությունում աուդիտ կանցկացվի, իսկ կառավարությունը կսուբսիդավորի հին ու նոր սակագների տարբերությունը։ Ոստիկանությունն էլ շատ արագ գործողություն իրականացրեց և փողոցից հեռացրեց որպես բարիկադներ ծառայող աղբամանները։

Աշնանը պարզ դարձավ, որ «Ինտեր ՌԱՕ» ռուսական ընկերության ղեկավարության տակ գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնել է «Տաշիր» ընկերությունը, որը պատկանում է հայտնի գործարար Սամվել Կարապետյանին։ «Տաշիրն» ու հայկական կառավարությունը պայմանավորվեցին, որ կշարունակեն բնակչության համար սուբսիդավորել սակագնի մի մասը մինչև 2016 թվականի հուլիսի վերջ։ Դրանից հետո բնակչությունը ստիպված կլինի վճարել նոր սակագնով։

Իրավիճակի սրացում Ղարաբաղում

Արդեն երկու տարի Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածություն է նկատվում։ Շարունակվում են սադրանքներն ու հայկական և ղարաբաղյան տարածքների գնդակոծությունները։ Ադրբեջանի գործողությունների հետևանքով ոչ միայն զինվորներ են զոհվում, այլև` խաղաղ բնակիչներ։

Իրավիճակը լարվածության գագաթնակետին հասավ այս տարվա աշնանը։ 1994 թվականին ստորագրված զինադադարի մասին պայմանագրից հետո առաջին անգամ Հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացվեց РСЗО հրետանային համակարգերից, 122-միլիմետրանոց Դ-30 հաուբիցներից, ականանետներից։ Հրետանի գործի դնելը ողջ աշխարհում ընդունված է համարել պատերազմական գործողությունների սկիզբ։ Դեռ չասած այն մասին, որ արդեն դեկտեմբերին հակառակորդը սկսեց նաև տանկ կիրառել։ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հայտարարեց, որ իրավիճակը պետք է հենց պատերազմ որակել։

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ անցկացված հանդիպումը որևէ արդյունք չտվեց։ Ադրբեջանը դեմ հանդես եկավ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի ուսումնասիրման համար համապատասխան համակարգ ստեղծելու առաջարկին։

Սահմանադրական բարեփոխումներ

Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որով նախատեսում էր կառավարման նախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանականին։ Պաշտոնական տվյալներով` բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց փոփոխություններին։ «Պաշտոնական տվյալներ» արտահայտության մեջ առանցքայինը «պաշտոնական» բառն է, քանի որ հասարակ քաղաքացիների մեծամասնությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչի համար են այդ բարեփոխումները և ինչ փոփոխություն են կատարելու իրենց կյանքում։

Նոր սահմանադրությունը խիստ տարբերվում է գործող սահմանադրությունից, նախագահն այս պարագայում դառնում է ավելի շուտ ձևական կերպար, իսկ ողջ իշխանությունն անցնում է վարչապետին ու խորհրդարանին։

Ընտրություններից առաջ բողոքի երկու շարժումները` «Ոչ»-ը և «Նոր Հայաստան»-ը հայտարարեցին, որ իշխանությունը ցանկանում է անընդհատ վերարտադրվել, և սկսեցին ցույցեր կազմակերպել քաղաքի կենտրոնում։ «Ոչ» շարժումը հանդես եկավ բարեփոխումներին դեմ քվեարկելու կոչով, իսկ «Նոր Հայաստանը» հորդորեց չեղյալ հայտարարել հանրաքվեն, երկու ճամբարներն էլ իշխանության հրաժարականը պահանջեցին։ «Նոր Հայաստանի» ցույցերը շարունակվեցին նաև հանրաքվեից հետո, սակայն նախկին ակտիվությունն աստիճանաբար մարեց։

Վտանգավոր հանցախմբի վնասազերծումը

Բարեփոխումներից առաջ Երևանում զինված հանցախումբ ձերբակալվեց։ Խմբի ձերբակալման ժամանակ հայտնաբերվեց մի մեծ զինանոց` ներառյալ հակատանկային ական։ Ազգային անվտանգության ծառայության հայտարարության համաձայն`հանցավոր խումբը պատրաստվում էր լուրջ հանցագործություններ իրականացնել երկրում։ Պարզվեց, որ խմբի առաջնորդը հայ է, որը երկար ժամանակ ապրել է Իսպանիայում։ Նա իր շուրջն էր համախմբել ավելի քան երկու տասնյակ մարդ` Հայաստանի տարբեր մարզերից։

Վերջերս այս գործով ձերբակալվեց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, իսկ ԱԱԾ-ն խոստանում է, որ գործը սրանով չի ավարտվի։

Շիրխանյանի ձերբակալությունը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում, և այդ կապակցությամբ տարբեր կարծիքներ հնչեցին, սակայն ԱԱԾ-ն խորհուրդ է տալիս սպասել նախաքննության կամ դատական գործընթացի ավարտին։

 

 

Լրահոս
0