00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում համակարգիչների շուրջ 2/3-ը վարակված է վիրուսներով

© ImagesssIT сфера
IT сфера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սըր Թիմոթի Ջոն Բերներս Լին Ժնևում հայտնագործեց համացանցը՝ աշխատելով Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունում (CERN): Առաջին անգամ նա հաջող հիպերտեքստային կապ հաստատեց 21 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի- Sputnik. «Կասպերսկու լաբորատորիայի» վերջին զեկույցի համաձայն` հայ օգտատերերի համակարգիչների շուրջ 2/3-ը վարակված է վիրուսներով:

Հայաստանը խիստ «վարակված» է

Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ «Կասպերսկու լաբորատորիայի» զեկույցի տվյալներով՝ Հայաստանն, ըստ վարակված համակարգիչների տոկոսի, գտնվում է երկրների առաջին տասնյակում:

Նրա խոսքով՝ Հայաստանում համակարգիչների մեկ քառորդի վրա տեղադրված է Windows XP, որը չի սպասարկվում Microsoft-ի կողմից, և նույնիսկ հակավիրուսի առկայության դեպքում համակարգիչը պաշտպանված չի լինի:

2014թ.-ի դրությամբ` բնակչության 60 տոկոսն օգտվում է ինտերնետից:

«Այսօր այդ ցուցանիշն, իհարկե, ավելի մեծ է: Բայց մենք մոտեցել ենք այն մակարդակին, երբ այդ աճը կնվազի, քանի որ մենք հասել են աղքատության ցուցանիշի, մարդկանց որոշակի տոկոսի, որոնք չեն կարող վճարել ինտերնետի համար: Չնայած նրան, որ Հայաստանում ինտերնետը համեմատաբար մատչելի է, բնակչության շրջանում համացանցից օգտվելու ցուցանիշը թույլ չի տալիս հասնել առաջադեմ երկրների մակարդակին»,- կարծում է Մարտիրոսյանը:

Որքանով են վտանգավոր կիբեր-հարձակումները

Այնինչ համացանցն այժմ մոտենում է Internet of things-ի մակարդակի, երբ դրան միացած են սառնարանը, սրճեփը, մեքենան, տունը և այլն: Այդ ամենը հեշտացնում է կառավարումը, բայց սպառնալիքներ է պարունակում իր մեջ: Հայտնի են դեպքեր, երբ ցանցն օգտագործվել է ֆիզիկական վնաս հասցնելու համար, օրինակ` հարձակման է ենթարկվել ամբարտակի ջուր բաց թողնելու համակարգը:

Sputnik Արմենիայի այն հարցին, թե եղե՞լ են արդյոք կիբեր հարձակումներ իրականացնելու փորձեր ինտերնետն ամբողջությամբ անջատելու նպատակով, Մարտիրոսյանը նշեց, որ հաջող հարձակումներ են եղել Էստոնիայի դեմ 2007թ.-ին և Վրաստանի դեմ 2008թ.-ին:

«Էստոնիան լավ օրինակ է, որն ամենից շատ է օգտագործում էլեկտրոնային կառավարման տարրեր: Ինտերնետն անջատելուց հետո պետությունը գրեթե կաթվածահար էր եղել»,- ասաց Մարտիրոսյանը:

Հայաստանը նույնպես ենթարկվել է նման հարձակումների, որի արդյունքում մի քանի ժամով զրկվել է ինտերնետից:

«Եղել են գլոբալ ցանցի, հիմնական սերվերների վրա հարձակման փորձեր: Մի քանի շաբաթ առաջ նման անհաջող փորձ է եղել, իսկ 2006թ.-ին ուժեղ գրոհ էր եղել, ինտերնետի արագությունը նվազել էր, սակայն կայուն էր մնացել»,- նշեց Մարտիրոսյանը:

Ո՞վ է ընդհանրապես վերահսկում համացանցը

Մարտիրոսյանի խոսքով՝ քչերը գիտեն, որ համացանցը կառավարվում է, և այդ ոլորտում ամենամեծ հնարավորությունն ունի ԱՄՆ-ն:

Թեև նրանք դա գրեթե չեն օգտագործում, բայց տեսականորեն լիովին կարող են անել: Դոմենները կառավարող ընկերությունը գտնվում է ԱՄՆ-ում և ենթարկվում է նրա օրենքներին:

«Ինտերնետ հանրություն» (ISOC-Հայաստան) ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղիյանը հաղորդեց, որ այս տարվա սեպտեմբերի 30-ին ծրագրվել էր, որ ԱՄՆ կառավարությունը, կոպիտ ասած, ինտերնետի կառավարումը կհանձնի լիովին անկախ կառույցի՝ ICANN կորպորացիային:

«Մեծ աշխատանք էր տարվել, շատերը սպասում էին, որ ինտերնետը դուրս կգա պետական կառավարման հսկողությունից, բայց դա տեղի չունեցավ»,- ասաց Սաղիյանը:

Նրա խոսքով՝ պատճառն այն էր, որ ամերիկյան իշխանություններն անհանգստացել էին հիմնական սերվերներից ազգային դոմեններից մեկը` ինչպես.am,.ru կամ.com, հեռացնելու հնարավորությամբ։

«Ներկա իրավիճակի պահպանումը ձեռնտու չէ Ռուսաստանին և Չինաստանին, որովհետև ԱՄՆ կառավարությունը ցանկացած պահի կարող է անջատել նրանց ինտերնետից: Հենց այդ պատճառով Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան պահանջում են, որպեսզի հիմնական սերվերների կառավարումն անցնի միջկառավարական մարմնի` ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասաց Սաղիյանը:

ԱՄՆ-ն իր հերթին առաջարկում է կառավարումը հանձնել ավելի լայն կազմի, որի մեջ կառավարությունների ներկայացուցիչներից բացի, կմտնեն մասնավոր հատվածը, հասարակական և գիտական կազմակերպությունները: Մեկ շաբաթ առաջ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում, Սաղիյանի խոսքով, ամերիկյան դիրքորոշումն արժանացել է հավանության:

Փորձագետի խոսքով՝ այդ անդրկուլիսյան պայքարն ի վերջո կարող է հանգեցնել մի քանի «համացանցերի» առաջացման, որոնք իրար հետ կապված չեն լինի, այլ բաժանված կլինեն կիբեր սահմաններով:

«.հայ» դոմենի հայտնվելը

2015թ. նշանակալի էր Հայաստանի համար, քանի որ Բուենոս Այրեսում ISOC-Հայաստանի ղեկավար Իգոր Մկրտումյանհը և ICANN ղեկավար Ֆադի Շեհադեն «.հայ» դոմենը գործարկելու մասին համաձայնագիր ստորագրեցին:

«Սեպտեմբերի 1-ից պաշտպանված ապրանքանիշների բոլոր ղեկավարները կարող են դիմել, որպեսզի իրենց ընկերությունների հասցեները գրանցեն հայերեն: Հայաստանի նախարարությունները և գերատեսչություններն արդեն ուղարկել են իրենց հայտերը»,- ասաց Սաղիյանը:

Նրա խոսքով՝ մնացած օգտատերերը կարող են դիմել հաջորդ տարվա փետրվարից:

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության և ISOC-Հայաստանի նախաձեռնությամբ երկրում գործում է համացանցի կառավարման հանձնաժողով, որի մեջ մտնում են ինչպես պետական մարմինների, այնպես էլ ՀԿ-ների ներկայացուցիչներ:

 

 

Լրահոս
0