00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վարդապետի լռության» արձագանքը

© SputnikԿադր "Վարդապետի լռությունը" ֆիլմից
Կադր Վարդապետի լռությունը ֆիլմից - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը, որը 100-ամյա տարելիցի շրջանակում իրականացված նախագիծ լինելուց բացի, նաև ստեղծվել է պետական ֆինանսավորմամբ, ինչը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի-հանդիսատեսի դարձնում է էլ ավելի պահանջկոտ գովեստի կամ քննադատության հարցում

Վիգեն Չալդրանյանի յուրաքանչյուր նոր ֆիլմից առաջ հանդիսատեսը սովորաբար բաժանվում է երկու իրարամերժ բանակի, մի մասը հեգնանքով սպասում է, թե հերթական անգամ ինչ եսամոլական արտահայտչաձևերի կդիմի հայ կինոյի թերևս ամենաէգոցենտրիկ վարպետը` հերթական անգամ իր ֆիլմի վերնագրում «ծեծելով» լռություն բառը, իսկ մյուսները լավատեսությամբ դիմավորում են նոր ֆիլմի լուրը, քանի որ էկրաններին իշխող անբովանդակ կոմերցիոն ֆիլմերի տեղատարափի ներքո և ի համեմատություն այդ ամենի` Չալդրանյանը պատվախնդրություն ունի համարվելու ոչ միայն պարզապես «արտադրող», այլ նաև շոշափելու այդ բառի առաջին 3 տառի լատինատառ նշանակությունը:

Առաջին հայացքից թվում է, թե ֆիլմի նպատակը Կոմիտասի կյանքը պատմելն է, ինչը կբավարարեր մեծաթիվ հանդիսատեսի՝ Կոմիտասին տեսնելու ակնկալիքը, որին չտեսան ո՛չ Էգոյանի, ո՛չ Տավիանիների և ո՛չ էլ Ֆաթիհ Աքինի մոտ: Սակայն Կոմիտասը Չալդրանյանի ֆիլմի տարագիծ սյուժեներից ընդամենը մեկն է, իսկ նրա ձայնը` իհարկե ամբողջ ֆիլմը:

Ֆիլմի 2-րդ (եթե ոչ առաջին) հերոսն է ժամանակակից ճանաչված գրող, համալսարանի դասախոս Էդգար Նովենցը, որը որոշում է վարդապետի մասին վեպ գրել: Կոմիտասին ճշմարտացի պատկերելու միտքը սևեռուն գաղափար է դառնում և ստիպում է հեղինակին բռնել պրպտումների և փնտրտուքի ճանապարհը, որը Նովենցին տանում է ինչպես վարդապետի վերջին ֆրասիական ապաստարան՝ Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան, այնպես էլ երևանյան «խենթանոց»՝ մեկ այլ լռակյաց ալեհերի օրինակի վրա Վարպետի լռությունը բացահայտելու համար:

Սյուժետային և ժամանակագրական մյուս հարթակում իրենց բռնի ճանապարհորդությունն են կատարում Կոմիտասն ու հայ մյուս մտավորականները. ծարավ և խոշտանգված 800 կիլոմետր` Կոստանդնուպոլսից մինչև Չանղր:

Հոգեբուժարանի տեսարանների վիզուալ ոճաբանությունում գերիշխում է սպիտակը` որպես անառողջ միջավայրի, սարսափի ու հետսարսափյա լռության գույն: Չալդրանյանի ֆիլմացանկին ծանոթ հանդիսատեսն այստեղ «Լռության սիմֆոնիայից» դեգերելով հյուր եկած հերոսներ կգտնի` դերասանները տարբեր են, կերպարային լուծումները՝ գրեթե նույնը:

© Սոֆի Մխեյանի ՖԲ էջՎիգեն Չալդրանյանի "Վարդապետի լռությունը" ֆիլմի պրեմիերան
Վիգեն Չալդրանյանի Վարդապետի լռությունը ֆիլմի պրեմիերան - Sputnik Արմենիա
Վիգեն Չալդրանյանի "Վարդապետի լռությունը" ֆիլմի պրեմիերան

Չալդրանյանական «էգո»-ն փնտրող հանդիսատեսն իր սպասումները կարող է պարպել հենց ֆիլմի սկզբից: Կամեոյի ի հայտ գալու առաջին իսկ կադրում երևում է ոչ թե Չալդրանյանը, այլ նրա արտացոլումը հայելու մեջ: Համաձայնեք, որ շատ խորհրդանշական է:

Կարող է թվալ, որ սա յուրօրինակ ինքնահեգնանքի արտահայտում է, ինչին դիմում են բազում ռեժիսորներ, բայց արի ու տես, որ Չալդրանյանի սենյակը պատկերող կադրերում հանկարծ հայտնվում են նրա պատվոգրերը, դիպլոմները, մրցանակները` մնացածը թողնելով հանդիսատեսի մեկնաբանությանը:

Անգամ թվում է, թե նրա ներկայությամբ սյուժետային գիծն առհասարակ կարող էր չլինել: Գուցե բավական էր Կոմիտասը, Կոմիտասի մասին գրող Նովենցը և ավելորդ` Նովենցի գիրքն էկրանավորելու պատրաստվող Չալդրանյանը:

«Վարդապետի լռությունը» ֆիլմի ամենամեծ ձեռքբերումն այսօրվա իրականության պատկերումն է, ինչի կարիքն այնքան շատ ունի հայկական կինոն: Ֆիլմում ցուցադրվում է այսօրվա քաղաքացիական պայքարի եռուզեռը, երիտասարդների հավաքական ըմբոստությունը, իսկ քանի որ ի տարբերություն Կոմիտասի` Նովենցը հորինված կերպար է, հստակ է դառնում այն ակնարկը, որ մենք այսօր, ինչպես երբեք, սկզբունքային և աներեր մտավորականի կարիք ունենք:

Անի Ղազարյանի մարմնավորած գլխավոր հերոսուհին գումար է վաստակում՝ 100 դրամի դիմաց անցորդների ջերմությունը չափելով, այլ կերպ ասած` հասարակության առողջ լինելու աստիճանը չափելով: Սցենարային կառուցվածքն ու մոտեցումը առաջ են բերում Կոմիտասի արդիականության ֆենոմենը` հեռանալով կենսագրական կինոյի արխայիկ և կաղապարված մոտեցումներից, խիստ լոկալ հուզական կառչածությունից:

Ընդհանուր առմամբ դժվար է ֆիլմում գեղագիտության նոր դրսևորումներ, առավել ևս` նորարարություն գտնել, բայց ներդաշնակ է ֆիլմի գլխավոր ուղերձը` պետք է ոչ թե վարդապետի ձայնը, այլ լռության արձագանքը հասցնել մինչև նոր օրեր և բղավել այն, ինչի մասին լռում էր Կոմիտասը:

Այսպիսով Չալդրանյանի «լռությունները» վերջապես վերածվեցին «արձագանքի», և գուցե շուտով հենց այդ բառը սկսենք հաճախ հանդիպել Վիգեն Չալդրանյանի հաջորդ ֆիլմերում:

 

 

Լրահոս
0