ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 22-24-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է միակողմանի երթևեկելի, իսկ 25-28-ը` երկկողմանի փակ, հայտնում է ՏԱԿԻ նախարարությունը:
Ըստ հաղորդագրության` դա կապված է ճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով:
Այս պահին տեղում իրականացվում են հողային և պայթեցման նախապատրաստական աշխատանքներ:
«Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 25-ին, ժամը 11.00-12.00-ի սահմաններում` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով: Աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 28-ին»,- հայտնում է նախարարությունը:
Տեղեկացվում է, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման: