00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում սրտի անվճար վիրահատությունները կշարունակվեն

© LeratrunovaОперация
Операция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է սրտի անհետաձգելի վիրահատության «Stent for life» ծրագիրը: Այն անվճար բժշկական օգնություն և սպասարկում է նախատեսում` անկախ մարդու սոցիալական վիճակից` հաշվի առնելով հիվանդի ախտորոշումը

Գոհար Սարգսյան, Sputnik

63-ամյա Ռաֆիկը բժշկական կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում: Ասում է` միայն սուր կծկումներն ու թիկունքի շրջանում ցավերն է հիշում: Գիտակցության եկել է արդեն վիրահատարանում, երբ բժիշկները պատրաստվում էին ստենտավորման: Հիմա արդեն կատակով նշում  է` ծննդյան երկու օր ունեմ:

«Ինձ երկրորդ կյանք տվեցին, կարելի է ասել` վերածնվեցի: Երբ վիրահատությունից հետո արթնացա, ինձ ասացին, որ այն կատարվել է պետպատվերի շրջանակում: Ֆինանսական խնդիրներ ունեմ, և դա փրկություն էր ինձ համար»,-պատմում է ծրագրի շրջանակում վիրահատված Ռաֆիկը:

Ծրագրի համաձայն` այն քաղաքացին, ում մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, պետական ծրագրով կարող է անհապաղ և անվճար հիմունքով վիրահատվել: Այսինքն` հիվանդը խնայում է ավելի քան մեկ միլիոն դրամ: Պարտադիր կետերից է, որ հիվանդը բժշկի օգնությանը դիմի սրտի տագնապի առաջին 12 ժամվա ընթացքում: Բացառություն են կազմում միայն այն քաղաքացիները, որոնք ներառված են սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում:

© MedicinetripԷլեկտրասրտագրություն
Кардиограмма, экг - Sputnik Արմենիա
Էլեկտրասրտագրություն

Վիրահատության ժամանակ տեղադրվում է մեկ հատ ոչ դեղապատ ստենտ: Չնայած դեղապատ ստենտն ավելի արդյունավետ է այն իմաստով, որ սրտանոթի խցանման կրկնակի հավանականությունը փոքրանում է, սակայն դեղապատ ստենտ տեղադրելը ֆինանսական լուրջ միջոցների հետ է կապված:

«Տեղադրված ստենտները մնում են մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Այլ բան է, որ ստենտի ներսում նորից կարող է առաջանալ խցանման պրոցես: Անհրաժեշտության դեպքում ստենտի ներսում նորից անվճար կերպով տեղադրվում է երկրորդ ստենտը»,-ներկայացնում է ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:

Գլխավոր սրտաբանը նաև ավելացրեց, որ հիվանդների թվի սահմանափակում չկա: Ծրագրի համար պետական բյուջեից նախնական հատկացվել էր 500 միլիոն դրամ, հետո նույնքան էլ ավելացվել է:

«Ներկայում 11 բժշկական կազմակերպությունում` 9-ը Երևանում, 2-ը` մարզերում, իրականացվում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը»,-տեղեկացնում է Համլետ Հայրապետյանը:

© Sputnik / Асатур ЕсаянцՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյան
Главный кардиолог Министерства здравоохранения Армении Гамлет Айрапетян - Sputnik Արմենիա
ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյան

Հայաստանում մահվան դեպքերի 49 տոկոսի պատճառը սրտանոթային հիվանդություններն են: Ընդ որում, տարեցտարի ավելանում է այդ հիվանդություններից վաղաժամ մահացության դեպքերի թիվը:

Սրտանոթային հիվանդություններն առավել հաճախ հանդիպում են տղամարդկանց մոտ` կապված գենետիկ նախատրամադրվածության, սոցիալական պայմանների ու նյարդային վիճակի հետ:

Լրահոս
0