ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հայ տնտեսագետ Կառլոս Մելքոնյանը Արգենտինայի ազգային բանկի նախագահ է նշանակվել, հայտնում է «Ասպարեզ» թերթը։
Նա խոստացել է, որ իր ղեկավարած բանկն «ավելի ակտիվ դեր կունենա որպես զարգացման բանկ»:
Կառլոս Մելքոնյանը 1980-ական թվականներին աշխատել է Արգենտինայի կենտրոնական բանկում, այնուհետև որպես մասնավոր խորհրդատու՝ Համաշխարհային բանկում։
Մի քանի շաբաթ առաջ Radio Con Vos ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել է. «Ես պատրաստվում եմ լինել այնպիսի առաջատար կազմակերպության ղեկավար, որը պետք է հզորացվի, հենց այնտեղ էլ պատրաստվում եմ աշխատել։ Դա զարգացնող մեխանիզմ է փոքր ու մեծ ձեռնարկությունների համար, դա նշանակում է ունենալ հզոր գործիք»։