ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդը հիմնականում օգտագործել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: