Ստամբուլի Սաբիհ Գեքչեն օդանավակայանում երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը պայթյուն է որոտացել: Վնասվածք է ստացել երկու մարդ, հավաքարարներից մեկը մահացել է հիվանդանոցում։ Դիտեք կադրեր դեպքի վայրից։
Ստամբուլի Սաբիհ Գեքչեն օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է մի կին, ևս մեկը վնասվածքներ է ստացել։ Պայթյունը գրանցվել է տեղական ժամանակով 04։00-ին։ Վնասվածքներ են ստացել ինքնաթիռի մոտ գտնվող երկու հավաքարարները։ Ավելի ուշ 30-ամյա Զեհրա Յամաչը մահացել է։
Haberturk պորտալ հայտնել է, որ պատահարը կարող է կապված լինել ականանետային ռմբակոծությունների հետ։ NTV հեռուստաալիքը, հղում անելով իրենց չվերթին սպասող ուղևորներին, հայտնել է, թե իբրև երեք պայթյուն է տեղի ունեցել։
Ոստիկանությունը ուսումնասիրում է բոլոր հնարավոր տարբերակները, դիտարկում է նաև ահաբեկչության հնարավորությունը։ Օդանավակայանում անվտանգությունը խստացվել է, դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ստորաբաժանումները, ուժեղացվել է տրանսպորտային վերահսկողությունը։ Նույն միջոցները կիրառում են նաև Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում։