00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ վարորդների աքիլլեսյան գարշապարը

© Sputnik / Asatur YesayantsВодитель такси. Ереван
Водитель такси. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարորդները սովորաբար բացասական արձագանք են տալիս ճանապարհային երթևեկության նոր կանոններին, և նոր տուգանքների մասին օրենքը նույնպես բացառություն չէր

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի- Sputnik. Հայ իրավապաշտպանները մեկնաբանել են նոր օրինագիծը, որը նախատեսում է ճանապարհային երթևեկության խախտումների համար որոշ տուգանքները փոխարինել նախազգուշացով։ Իրավապաշտպանները ներկայացրել են օրինագծի դրական և բացասական կողմերը։

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 10-ին օրինագիծ է ընդունել, որը նախատեսում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար սահմանված տուգանքի որոշ տեսակները փոխարինել նախազգուշացմամբ։

Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենսդրության կարևոր կետերը, նշել էր, որ տեքստում կան նորարարություններ, որոնք վերաբերում են հոծ գծերը հատելու հետ կապված այնպիսի խախտումներին, որոնք ՃՏՊ պատճառ չեն դառնում և սպառնալիք չեն ներկայացնում մարդկանց կյանքի համար։

Սակայն դա դժգոհություն է առաջացրել վարորդների շարքում։ Նրանք պահանջում են փոխել օրինագծի գրեթե բոլոր հոդվածները։

«Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը չորեքշաբթի ընթերցեց առաջարկվող շտկումները` ներկայացնելով դրական և բացասական կողմերը։

Նրա կարծիքով` առաջարկվող շտկումները դրական են, թեև օրինագծում կան թերություններ։

«Կան նաև բացասական կողմեր։ Օրինակ, եթե իրավապահ մարմինների աշխատողները նկատեն խախտողի, որի ավտոմեքենան կեղծ համարանիշ ունենա, ապա նախատեսվում է 200 հազար դրամ տուգանք`նախկին 100 հազար դրամի փոխարեն»,- ասաց Հովհաննիսյանը։

Փորձագետը պարզաբանեց, որ օրինագծում կան հոդվածներ, որոնք անհնար է դրական կամ բացասական անվանել, և յուրաքանչյուրն անձամբ պետք է հետևություն կատարի։

«Նախկինում հստակ չի նշվել, թե ուր, ում և երբ պետք է վճարի տաքսու վարորդը, եթե նա խախտում է կատարել։ Եթե նախկինում այդ հարցը բաց էր մնում, ապա նոր օրինագծով նախատեսվում է, որ պատասխանատվությունը պետք է կրի տաքսի ծառայության սեփականատերը»,- ասաց «Աքիլլեսի» նախագահը։

Հովհաննիսյանն ավելացրեց, որ Հայաստանում գործնականում չի կիրառվում Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի ոչ մի դրույթ, իսկ դպրոցներում և մանկապարտեզներում ճանապարհային երթևեկության կանոնների ճանաչողական ուսուցումը ներառված չէ պարտադիր ծրագրում։

 

Լրահոս
0