00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտինով. Հայաստանը խոչընդոտում է իսլամիստների առաջխաղացմանը

© Sputnik / Asatur YesayantsМгер Шахгельдян, Алексей Мартынов и Александр Гусев
Мгер Шахгельдян, Алексей Мартынов и Александр Гусев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս փորձագետները շնորհակալ են Հայաստանին Թուրքիայի կողմից խոցված ինքնաթիռի հարցում աջակցելու համար, քանի որ այդ միջադեպի կապակցությամբ միայն Երևանն է հստակ դիրքորոշում հայտնել

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի-Sputnik. Հայաստանի աշխարհագրական դիրքը խոչընդոտում է, որ արմատական իսլամիստները Մերձավոր Արևելքից թափանցեն Միջին Ասիա, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում «Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։ Ռուսաստանի և Հայաստանի դերը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ ասաց Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։

«Հայաստանը խոչընդոտում է, որ արմատական իսլամիստները շարժվեն դեպի Կենտրոնական և Միջին Ասիա։ Հայաստանը կարևոր դեր է խաղում, թեև փոքր երկիր է։ Այս երկիրը շատ բան կարող է անել, և մենք շնորհակալ ենք Հայաստանին` որպես դաշնակից երկրի»,- ասաց Մարտինովը։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գուսևը Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը լիովին կառուցողական անվանեց։

«Ցավոք, առայժմ ՀԱՊԿ մյուս երկրները նման դիրքորոշում չունեն, թեև դա լուրջ կազմակերպություն է, որի վրա հիմնվում է նաև ԵՏՄ-ն։ ՀԱՊԿ երկրների առաջնորդների հայտարարությունը բավական մեղմ է, մենք հույս ունեինք, որ նրանք ավելի տրամաբանական և կառուցողական կարտահայտվեն»,- ասաց Գուսևը։

Նրա խոսքով` Հայաստանը որոշակի ամրակետ է ոչ միայն Անդրկովկասի, այլ նաև Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների համար։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Շահգելդյանն իր հերթին նշեց, որ Հայաստանն անմիջականորեն առնչվում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների հետ։ Դա առավել զգալի է Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռմբակոծիչի հետ կապված միջադեպից հետո։

«Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ի անդամ, գտնվում է հարավային սահմանագծերի կիզակետում` անմիջականորեն առնչվելով Մերձավոր Արևելքի և այնտեղ տեղի ունեցող գործընթացների հետ։ Բացի այդ, շատ հայեր գաղթել են Սիրիայից, շատերը մնացել են այնտեղ»,- ասաց Շահգելդյանը։

Նա նշեց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում և մասնակցում է ահաբեկչության դեմ պայքարին։

«Ահաբեկչությունը սահմաններ և ազգային տարբերություններ չունի ։ Խոսքը ինչպես գաղափարախոսության, այնպես էլ արժեհամակարգերի մասին է»,- ասաց Շահգելդյանը։

 

Լրահոս
0