00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական գործողություն էր

© raskalov-vit.livejournalСтамбул. Турция
Стамбул. Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստամբուլի օդանավակայանում երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը պայթյուն է որոտացել։ Միջադեպի մանրամասները պարզվում են։ Պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը Sputnik ռադիոկայանի եթերում կարծիք է հայտնել, որ պատահարի ամենահավանական վարկածն ահաբեկչությունն է

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի- Sputnik. Ստամբուլի Սաբիհ Գեքչեն օդանավակայանի աշխատակիցներից երկուսը տուժել են ինքնաթիռների կայանման վայրում գրանցված պայթյունի հետևանքով, միջադեպի պատճառն առայժմ հայտնի չէ, չորեքշաբթի հաղորդել է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով Pegasus Airline ավիաընկերությանը։

Հաղորդագրության համաձայն, պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերն ինքնաթիռները կայանելու գոտում։ Տուժել են երկու հավաքարարները, որոնք գտնվել են ինքնաթիռներից մեկի մոտ։

Ոստիկանությունը դիտարկում է բոլոր հնարավոր վարկածները, ներառյալ` ահաբեկչական գործողությունը։ Օդանավակայանում ուժեղացրել են անվտանգության միջոցները, դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, խստացվել է օդանավակայանի շրջանում տրանսպորտային հսկողությունը։ Նման միջոցներ են կիրառվում նաև Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում։

Քաղաքական գիտությունների դոկտոր, Ռազմավարական պլանավորման ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը կարծում է, որ Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչական գործողություն է իրականացվել։

«Ես չեմ բացառում ահաբեկչական գործողության հավանականությունը։ Դա ահաբեկման յուրահատուկ ակտ էր, այդ թվում` ուղղված Թուրքիայի ներկա ղեկավարությանը։ Առայժմ դա չի հաստատվել, ստուգում է անցկացվում։ Բայց դրան պետք է շատ լուրջ վերաբերվել։ Չէ՞ որ «Իսլամական պետության» գրոհայինները հայտարարել են, որ ահաբեկչական գործողություններ կիրականացնեն եվրոպական պետությունների տարածքում, ԱՄՆ-ում, նրանք սպառնացել են Ռուսաստանին»,- ասել է Ալեքսանդր Գուսևը Sputnik ռադիոկայանի եթերում։

Նրա կարծիքով` պայթյունը կարող էին կազմակերպել իսլամիստները։

«ԻՊ-ի ոչ բոլոր գրոհայիններն են սերտ կապերի մեջ թուրքական ղեկավարության հետ։ Նրանք դիտարկում են թուրքական տարածքը որպես լուրջ ամրակետ` իրենց տարածքային հավակնություններն ընդլայնելու համար։ Ուստի ոչինչ չի կարելի բացառել։ Գրոհայինները ցանկանում են ցույց տալ համաշխարհային հանրությանը, որ միջազգային ահաբեկչությունը ոչնչացված չէ։ Եվ նրանց համար ամենագլխավորը խուճապ տարածելն է»,- կարծում է Գուսևը։

 

Լրահոս
0