Սիրիայում «Ալ-Մահավիր» կանանց գումարտակը ռազմական պատրաստություն է անցել Դամասկոսի արվարձանում։ Դիտեք, թե ինչպես են կին կամավորները սովորում դիմակայել թշնամուն։
«Ալ-Մահավիր» գումարտակում միայն կանայք են, որոնք միավորվել են սիրիական բանակում` ահաբեկիչների դեմ պայքարելու համար։
«Ես եկել եմ այստեղ, որովհետև Սիրիան իմ մայրն է։ Երբ մայրս հիվանդացել է, ուրեմն ես պետք է նրա կողքին լինեմ։ Այսօր Սիրիան է հիվանդ։ Այդ պատճառով ես պետք է նրա հետ լինեմ։ Ես ուզում եմ բուժել նրան, որպեսզի առաջվա պես հանգիստ ապրեմ»,- ասում է կանանցից մեկը։
Սիրիական պետական զորքերի կանանց հատուկ գումարտակում գեղեցիկ սեռի մի քանի հարյուր ներկայացուցիչ է ծառայում։ 2013թ.-ից արևելյան գեղեցկուհիները հսկում են խոշոր քաղաքներն ու ապահովում հսկիչ անցակետերի անվտանգությունը։
Դամասկոսում կանանց ակադեմիայի կուրսանտները տղամարդկանց հավասար մարտական պատրաստվածության պարապմունքներ են անցնում, սովորում են նռնակներ նետել և կրակել հրացաններից։