00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոնածառ 2016. զարդարելու գաղտնիքները

© Sputnik / Асатур Есаянц Специально для портала Sputnik Армения флорист-дизайнер Мушег Погосян дает советы, украшает и наряжает большую праздничную елку
Специально для портала Sputnik Армения флорист-дизайнер Мушег Погосян дает советы, украшает и наряжает большую праздничную елку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շուտով Հրե Կապիկի տարին կթակի մեր դուռը։ Դիզայներ Մուշեղ Պողոսյանը Sputnik Արմենիային պատմեց, թե ինչպես կարելի է արժանանալ ուրախ կենդանու բարեհաճությանը

Անի Լիպարիտյան, Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի– Sputnik. Նոր տարվա նախաշեմին ամեն ինչ հիշեցնում է կախարդական տոնի մասին. քաղաքը զարդարվում է լույսերով, փայլերով, ցուցափեղկերը «գեղեցկանում» են մոմերի և տոնական այլ զարդերի շնորհիվ, փողոցներում հաճախ կարելի է հանդիպել Ձմեռ պապին և Ձյունանուշին, հեքիաթների հերոսներին։


Ու ամեն տարի մարդկանց մոտ հարց է ծագում, թե ինչպես զարդարել տոնածառը, որը ոչ միայն կյանքի, հավերժության, այլև Սուրբ ծննդյան և Ամանորի տոների խորհրդանիշ է։


Ֆլորիստ–դիզայներ Մուշեղ Պողոսյանը հատուկ Sputnik Արմենիա պորտալի համար զարդարեց մեծ տոնածառը` բացահայտելով 2016թ.–ի տոնական եղևնին զարդարելու որոշ գաղտնիքներ։


«Այս տարի արդիական են կարմիրը և կրակի գույները, քանի որ Հրե Կապիկի տարի է։ Այնպես որ կարող եք համարձակորեն ավելացնել տաք և վառ գույներ` կարմիրի և նարնջագույնի բոլոր երանգները։ Նորաձև են նաև կապույտի երանգները»,– նշեց պորտալի զրուցակիցը։

© Sputnik / Асатур ЕсаянцՖլորիստ–դիզայներ Մուշեղ Պողոսյանը բացահայտեց տոնական եղևնին զարդարելու որոշ գաղտնիքներ
Флорист-дизайнер Мушег Погосян дает советы, украшает и наряжает большую праздничную елку - Sputnik Արմենիա
Ֆլորիստ–դիզայներ Մուշեղ Պողոսյանը բացահայտեց տոնական եղևնին զարդարելու որոշ գաղտնիքներ

Մուշեղը հավելեց նաև, որ այս տարի կարելի է տոնածառի գագաթի ավանդական և հնաոճ դարձած «աստղը» փոխարինել դեկորի այլ տարրերով, օրինակ` մեծ ծաղիկով կամ Ձմեռ պապի գլխարկով։


Այս տարի ամենից շատ գնահատվում են ստեղծագործ և յուրահատուկ  մոտեցումները, որի հետ կապված` մասնագետը հատուկ խորհուրդ տվեց։


«Դիզայների ամենաստեղծագործ խորհուրդն Ամանորին տոնածառը բանաններով զարդարելն է։ Նման արտառոց մոտեցումը կզարմացնի հարևաններին և հյուրերին։ Իհարկե, խոսքն արհեստական բանանի մասին է»,– ասաց Մուշեղը։


Sputnik Արմենիա պորտալի զրուցակիցը պատմեց նաև, որ գեղեցիկ տոնածառը պետք է համաչափ զարդարված լինի։ Գաղտնիքը շատ պարզ է. տոնածառի մեծ խաղալիք գնդերը պետք է կախել եղևնու ներքևում, փոքրերը` վերևում։


Ինչ վերաբերում է երանգներին, ապա Մուշեղի խոսքով` պետք է նախապատվությունը տալ միայն երեք գույնի։ Եվ եթե դուք խաղալիք եք ընտրում, ապա դրանք պետք է լինեն կոնկրետ երեք գույնի։

© Sputnik / Асатур ЕсаянцՏոնական եղևնի
Новый год, елка, украшения - Sputnik Արմենիա
Տոնական եղևնի


«Հայաստանում Ամանորին հատուկ ուշադրությամբ են վերաբերում և ցանկանում են, որպեսզի ամեն ինչ իդեալական լինի։ Ընդհանրապես, ես խորհուրդ եմ տալիս տանը բնական եղևնի դնել, որովհետև այն յուրահատուկ բույր և աուրա ունի։ Բայց ես անձամբ նախընտրում եմ արհեստական տոնածառը։ Խորհուրդ եմ տալիս, որպեսզի ձեր տոնածառի զարդարանքի մեջ լինի կապիկ։ Դա կարող է լինել ինչպես տոնածառի զարդ, այնպես էլ փափուկ խաղալիք»,– եզրափակեց Մուշեղը։


Sputnik Արմենիա պորտալը շնորհավորում է բոլորի գալիք Ամանորը։

Լրահոս
0