ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 23-ին ժամը` 16:00-ին, Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) տեղի կունենա Մոսկվա–Երևան տեսակամուրջ` «Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներ։ Ռուսաստանի և Հայաստանի դերը» թեմայով։
Մոսկվայում դեկտեմբերի 21–ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Օրակարգի գլխավոր հարցերն են եղել «Իսլամական պետություն» (արաբերեն` ԴԱԻՇ) ահաբեկչական կազմակերպությունից բխող ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարը և ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին սահմանների անվտանգության ամրապնդումը։
Փորձագետները կխոսեն միջազգային ահաբեկչությանը հակազդելու, ՀԱՊԿ–ում Ռուսաստանի և նախագահող Հայաստանի դերի, «Մեծ Կովկասի» տարածաշրջանում անվտանգության ամրապնդման մասին։
Մոսկվայում տեսակամրջին կմասնակցի Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը։
Հրավիրված են նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան (2009-2013թթ.), Կասպիական համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամներ։
Երևանում տեսակամրջին կմասնակցի ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ (1992-1993թթ.) Խոսրով Հարությունյանը։
Մոսկվա–Երևան տեսակամուրջ` տարածաշրջանային անվտանգության թեմայով
18:10 22.12.2015 (Թարմացված է: 18:20 22.12.2015)
© Sputnik / Самвел СепетчянМеждународный пресс-центр Sputnik-Армения
© Sputnik / Самвел Сепетчян
Բաժանորդագրվել
Փորձագետները կխոսեն միջազգային ահաբեկչությանը հակազդելու, ՀԱՊԿ–ում Ռուսաստանի և նախագահող Հայաստանի դերի, «Մեծ Կովկասի» տարածաշրջանում անվտանգության ամրապնդման մասին