00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երաժիշտներն ու նկարիչներն ամփոփում են տարվա արդյունքները

© Sputnik / Асатур ЕсаянцФестиваль классической музыки "Возвращение"
Фестиваль классической музыки Возвращение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մշակույթի գործիչները թեև դժգոհ են ֆինանսական աջակցության չափից, սակայն պրոֆեսիոնալիզմն առաջնահերթ է, ապագայի ծրագրերը` մշակված

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի նկարիչներն ու երաժիշտները Ամանորի նախաշեմին պատմել են 2016 թվականի իրենց ծրագրերի մասին և ամփոփել ընթացիկ տարին։

Հայաստանի կոմպոզիտորների միության ղեկավար Արամ Սաթյանը, բողոքելով պետության կողմից տրվող չնչին ֆինանսական աջակցությունից, հայտնել է, որ 2016 թվականի ապրիլին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Հայաստանում կայանալիք մեծ փառատոնի ժամանակ։

Հնչելու են սիմֆոնիկ, էստրադային, մանկական և երգչախմբային ստեղծագործություններ։


«Սա հաջորդ տարվա գլխավոր միջոցառումներից մեկն է։  Նախնական տվյալներով` փառատոներն անցկացվելու են ԱՄՆ–ում, Չինաստանում, Իսրայելում և Հունաստանում», – ասել է նա` նշելով, որ հայ երաժիշտներն արդեն հասցրել են հաստատել իրենց մասնակցությունը փառատոներին։


Սաթյանը նաև նշեց, որ անցնող տարում կազմակերպած միջոցառումները նույնպես հաջողված էին, սակայն, ֆինանսական աջակցությունը «կաղում» էր։

«Ֆրանսիայում չորս միջոցառում էր կազմակերպվել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն դրանցից միայն երկուսն էին ֆինանսական աջակցություն ստացել պետության կողմից», – ասաց նա։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ 2015 թվականը բավական հաջող էր միավորման համար, մասնավորապես, հայ նկարիչները հնարավորություն ստացան մի շարք ցուցահանդեսներ անցկացնել։

Հատկապես նա նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնց ժամանակ ընդհանուր առմամբ շուրջ 300 նկար է ցուցադրվել։

Ընդ որում Աղամյանը դժգոհեց, որ Հայաստանում պաստառային արվեստը տարեցտարի կորցնում է իր հանրաճանաչությունը` տեղը զիջելով ժամանակակից ոչ ակադեմիական արվեստի տեսակներին։


«Անցյալ տարի նույնպես անցկացվել էր երիտասարդ նկարիչների և ուսանողների աշխատանքների ցուցահանդես։ Դա հրաշալի հնարավորություն է սկսնակների համար», – ասաց Աղամյանը։


Նկարիչների միության ղեկավարը խնդիրների շարքում նշեց արվեստանոցներում աշխատելու և կտավներ ստեղծելու մշակույթի նահանջը։ Աղամյանը կարծում է, որ  պետությունը պետք է մտածի այդ ուղղությամբ։

Լրահոս
0