00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:48
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:54
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոմպոզիտորների տան փայլուն անցյալն ու խամրած ներկան

© ComposersԷդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տուն Դիլիջանում
Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տուն Դիլիջանում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առջևում Ամանորն է, և Հայաստանում շատերը մտածում են՝ որտեղ անցկացնել այն: Ժամանակին հայտնի ու անհայտ հայաստանցիներն ու արտասահմանցիները բռնում էին Կոմպոզիտորների տան ճանապարհը: Այսօր Դիլիջանում գտնվող այս հանգստի տան պայմանները, մեղմ ասած, բարենպաստ չեն հանգստի համար

Sputnik. Գոհար Սարգսյան.

Դիլիջան մտնելիս անմիջապես կարելի է տեսնել մի ցուցանակ, որն ուղղորդում է դեպի Կոմպոզիտորների ստեղծագործական տուն: Ամռանն այնտեղ գնացի մի գրքի չափ տեղեկություն հավաքած: Ոտք դնելուն պես հասկացա՝ Կոմպոզիտորների տանը նախկին փայլից ու աշխուժությունից ոչինչ չի մնացել: Շուրջս անցյալի հիասքանչ հիշողություններով ապրող, սակայն անմխիթար վիճակում գտնվող քոթեջներ էին ու համաշխարհային մեծության կոմպոզիտորների տնկած խնձորենիները, որոնց պտուղների համից այսօր էլ չես կշտանա:

© ComposersԷդվարդ Միրզոյանի որդին՝ Արշակ Միրզոյանը, Կոմպոզիտորների տան ցուցանակի մոտ
Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տուն Դիլիջանում  - Sputnik Արմենիա
Էդվարդ Միրզոյանի որդին՝ Արշակ Միրզոյանը, Կոմպոզիտորների տան ցուցանակի մոտ

«Կոմպոզիտորների ստեղծագործական տունը հոգածության կարիք ունի: 1961 թվականից այս կողմ գրեթե չի վերանորոգվել: Այսօր մի բարերար է հայտնվել, ով համաձայնել է քոթեջներից մեկը վերականգնել: Հաջորդ տարվա մայիսին կունենանք հիմնովին վերանորոգված գեղեցիկ քոթեջ, սակայն բոլորս էլ գիտենք, որ մի քոթեջով խնդիրը չի լուծվի. գլոբալ ծրագիր է պետք»,-ասում է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Խորհրդային Միության տարիներին Կոմպոզիտորների տանը կարելի էր նարդի խաղալ Առնո Բաբաջանյանի հետ, սունկ հավաքել Մայա Պլիսեցկայայի և խոհարարություն անել Ջոն Տեր-Թադևոսյանի հետ: Ամեն նախապայման ստեղծված է եղել լավ հանգստի ու բեղուն աշխատանքի համար:

© ComposersԿոմպոզիտորների միության նախկին և ներկա նախագահները՝ Էդվարդ Միրզոյանը և Արամ Սաթյանը
Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տուն Դիլիջանում  - Sputnik Արմենիա
Կոմպոզիտորների միության նախկին և ներկա նախագահները՝ Էդվարդ Միրզոյանը և Արամ Սաթյանը

«Երբ անհրաժեշտ էր լինում արագ ստեղծագործել, գնում էի Դիլիջան: Հիշում եմ՝ 3 էջ պարտիտուրա ունեի, գնացի Կոմպոզիտորների տուն ու մեկ շաբաթում գրեցի 40 էջ: Դա ահռելի աշխատանք էր»,-պատմում է Կոմպոզիտորների միության նախագահը:

Կոմպոզիտորների տունը հաճելի վայր էր նաև հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի համար: Ասում են՝ նա ամեն առավոտ արթնացել է, նայել պատուհանից ու արտաբերել՝ սա հրաշք է: Բացի արվեստագետներից, այնտեղ են ուղևորվել նաև տիեզերագնացները:

«Այդ տեզերագնացների թվում էր նաև հայտնի Ակսյոնովը: Նրանք ինձ պատմեցին, որ Կոմպոզիտորների տունը բացառիկ բարձրություն ունի, որտեղ կարող են ի հայտ գալ տիեզերագնացների առողջական խնդիրները: Այդ փորձաշրջանն անցնելուց հետո էր նրանց թույլատրվում թռչել»,-հիշում է Արամ Սաթյանը:

© ComposersԿոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյան
Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տուն Դիլիջանում  - Sputnik Արմենիա
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյան

Հենց Դիլիջանի Կոմպոզիտորների տանն է Շոստակովիչը գրել «Համլետ» ֆիլմի երաժշտությունը: Այնտեղ հաճախ են այցելել նաև Ռոդիոն Շչեդրինը, Վալերի Գերգիևը և բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնց բոլորի անունները թվարկելու համար Արամ Սաթյանին մեկ օր կպահանջվեր:

Եթե Սաթյանի բոլոր ծրագրերը բարեհաջող ընթացք ունենան, և Կոմպոզիտորների տունը վերանորոգելու համար հովանավորներ հայտնվեն, ապա 2017 թվականին այնտեղ միջազգային փառատոն կանցկացվի: Հատկապես, որ Դիլիջանում գտնվող Կոմպոզիտորների ստեղծագործական տանը կա նաև 600 հոգանոց համերգասրահ՝ այնպիսի ակուստիկայով, որը բնորոշ է եկեղեցիներին:

Ժամանակին Կոմպոզիտորների տուն ունենալու համար պայքարել էր պետք, իսկ պայքարելու համար էլ՝ համառություն, որովհետև բացի Հայաստանից, Կոմպոզիտորների տուն ստեղծելու հավակնություն ունեին նաև Վրաստանն ու Ադրբեջանը: Ու Էդվարդ Միրզոյանը ջանք չխնայեց, որ 1960-ականներին հենց Հայաստանում ստեղծվի Կոմպոզիտորների տունը, որը վստահ ենք, դեռ շատ երևելի հյուրեր է ունենալու:

© ComposersԷդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տուն Դիլիջանում
Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տուն Դիլիջանում  - Sputnik Արմենիա
Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տուն Դիլիջանում
Լրահոս
0