ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի- Sputnik. Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ավիապարկ» առևտրի կենտրոնից ավելի քան 900 մարդու են տարհանել, ՌԻԱ Նովոստիին է հայտնել արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«Ավիապարկ» առևտրի կենտրոնը գտնվում է Ֆրունզեի անվան օդանավակայանի տարածքում, Մոսկվայի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկն է: