ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի- Sputnik. Վոլգոգրադի բազմահարկ շենքերից մեկում կենցաղայի գազի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մարելու ժամանակ երկրորդ պայթյունն է գրանցվել: Բարեբախտաբար պայթյունը լուրջ ազդեցություն չի ունեցել փրկարարների աշխատանքի վրա, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ԱԻՆ ներկայացուցիչը:
Գազի պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 11:50-ին Կոսմոնավտով փողոցի 9-հարկանի շենքի 7-րոդ հարկում:
ԱԻՆ-ի ներկայացուցիչը պարզաբանել է, որ այժմ գլխավոր խնդիրը հրդեհը մարելն է և մարդկանց փրկելը: Պատահարի հետևանքները վերացնելու համար շուրջ 200 հրշեջ ու փրկարար է աշխատում: Առայժմ վաղ է խոսել պատահարի պատճառների մասին: Պայթյունից հետո կստուգնվի նաև հարևան շենքերի անվտանգությունը:
«Հրդեհը մարելուց հետո մասնագետները հատուկ սարքերի օգնությամբ կստուգեն շենքի կայունությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը: