ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի- Sputnik. «Աստղային պատերազմների» նոր սերիայի պրեմիերան վարձույթի առաջին օրը 250 մլն դոլար է հավաքել, հաղորդում են ԶԼՄ-ները:
Երկուշաբթի երեկոյան Լոս Անջելեսում կայացել է «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» նոր սերիայի փակ պրեմիերան:
Ամերիկյան կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվել է դեկտեմբերի 18-ին: ԱՄՆ-ի և Կանադայի վարձույթներում հավաքել է 120 մլն դոլար և առաջ է անցել «Հարի Փոթերը և մահվան ընծաները» ֆիլմից, որը 2007թ.-ին Հյուսիսային Ամերիկայում պրեմիերայի առաջին օրը 91 մլն դոլար էր հավաքել: «Աստղային պատերազմների» յոթերորդ սերիան այլ երկրներում հավաքել է շուրջ 130 մլն դոլար, նշել են Walt Disney ընկերության ներկայացուցիչները:
Յոթերորդ ֆիլմի սյուժեն պատմում է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել «Ջեդայի վերադարձը» սերիայում ծավալված իրադարձություններից 30 տարի անց: Հատկանշական է, որ այստեղ նկարահանվել են այն դերասանները, որոնք հանդես են եկել նաև նախորդ երեք էպիզոդներում՝ Մարկ Հեմիլը (Լյուկ Սքայուոքեր), Քերի Ֆիշերը (Լեյա Օրգանա) և Հարիսոն Ֆորդը (Հան Սոլո):