00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:27
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ մասին են խոսում հայաստանաբնակ վրացիները

© Sputnik / Александр ИмедашвилиТбилиси зимой
Тбилиси зимой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զուրա, Սվետլանա և Վիկտորյա. Sputnik Արմենիայի թղթակիցը պարզել է, որ նրանց միավորողը Թբիլիսին է, խաչապուրին և Հայաստանը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Զուրայի առավոտը սկսվում է տաք խաչապուրուց, որը հենց ինքն է թխում, բայց ոչ թե հայրենի տանը, այլ՝ Հայաստանում։ Թեև Հայաստանն ու Վրաստանը կիպ-կպած հարևան երկրներ են, այնուամենայնիվ Զուրան չի կարողանում հաճախ մեկնել հարազատների մոտ և շատ կարոտում է նրանց: Նոր տարվա նախաշեմին պատրաստվում է նվերներ գնել ու արձակուրդին տուն վերադառնալ`կնոջ և երկու աղջիկների մոտ։

Հայաստանում Զուրան աշխատում է Երևանի հացի փռերից մեկում: Վրացական «Շոթիս պուրի» է թխում, որի անվանումից հայերը միայն «պուրին» են թողել, ինչը վրացերենից թարգմանաբար «հաց » է նշանակում։

«Ինձ այստեղ դուր է գալիս, մարդիկ լավն են, սիրում են վրացական հացը։ Բայց հասկանու՞մ եք՝ քանի ես այստեղ եմ, աղջիկներս` Քեթին և Նաթիան, ինձանից հեռու են մեծանում։ Նաթիան կրտսեր դուստրս է և սիրում է հայկական կոնֆետներ ու լավաշ, հենց դրանք եմ պատրաստվում նվեր տանել նրան, իսկ Քեթին սիրում է ձեր չրերը»,- Sputnik Արմենիա պորտալին պատմում է Զուրան` հմուտ շարժումներով հունցելով խմորը։

© Sputnik / Alexandr Imedashvili / Անցնել մեդիապահոցՎրացական Շոթիս պուրի
Грузинский Шотис пури - Sputnik Արմենիա
Վրացական Շոթիս պուրի

Զուրայի նմանները Հայաստանում այդքան էլ շատ չեն, ինչպես նաև շատ չեն այստեղ մշտապես բնակվող վրացիները։ Հիմնականում վրացիները Հայաստանում հայտնվում են խառն ամուսնությունների հետևանքով։

Օրինակ՝ հաճախ է պատահում, որ հայ ասպետը մեկնում է Վրաստան, սիրահարվում մի վրացի գեղեցկուհու և հայրենիք վերադառնում կնոջ հետ։

Ճիշտ այդպիսի պատմություն է տեղի ունեցել 1963թ.-ին Սվետլանա Նամչիվաձեի հետ, որն այսօր գլխավորում է Հայաստանում «Իվերիա» վրացական համայնքը` հիմնված 1997թ.-ին ակադեմիկոս, ֆիզիկոս Նանա Ասատիանիի կողմից։

Հնարավոր է` համայնքի անվանումը պատահական չի ընտրված, քանի որ հնում «իվերիան» կամ «իբերիան» հնագույն թագավորություն է եղել ժամանակակից Վրաստանի տարածքում։ Իսկ հիմա արդեն փոքր վրացական «թագավորությունը» մեր կողքին է` Երևանի սրտում, որի գոյության մասին քչերը գիտեն։

«Գամառջոբաթ» (վրացերեն` «բարև ձեզ» — Sputnik),- սկսեցի ես զրույցը` ի պատասխան լսելով կնոջ հաճելի ձայնը` բարև ձեզ։

«Դպրոցական և ուսանողական տարիներս անցել են Թբիլիսիում։ Հետո շատ հայրենակիցների նման ամուսնացա Հայաստանում։ Եվ արդեն այստեղ ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Երկար տարիներ աշխատել եմ Երևանի և Էջմիածնի տարբեր երաժշտական դպրոցներում»,- պատմում է Նամչիվաձեն։

© Личная страница в ФБ«Իվերիա» վրացական համայնքը
Грузинская община Армении.  Светлана Намчевадзе - Sputnik Արմենիա
«Իվերիա» վրացական համայնքը

Վրացական համայնքում կան մարդիկ, որոնք Հայաստան են եկել տարբեր պատճառներով՝ մեկին ծառայության են նշանակել, մյուսը եկել է դասավանդելու, մեկն էլ` ընտանեկան հանգամանքներից ելնելով։

Այսօր համայնքին կից կիրակնօրյա դպրոց է գործում, որտեղ վրացերեն են ուսումնասիրում ոչ միայն վերաբնակիչների թոռները, այլ նաև՝ էթնիկ հայերը։

Բացի այդ, հրատարակում է «Իվերիա» ամսաթերթը, որը լուսաբանում է համայնքի գործունեությունը, հետաքրքիր պատմություններ պատմում այդքան մոտ և այդքան հեռու հայրենիքից` Վրաստանից։ Հայաստանում վրացիների համար նաև ռադիո կա, իհարկե՝ վրացերեն լեզվով։

© Страница в ФБ«Իվերիա» ամսաթերթ
Ежемесячная газета Иверия, освещающая деятельность грузинской общины в Армении - Sputnik Արմենիա
«Իվերիա» ամսաթերթ

«Սկզբում մենք նույնիսկ մշտական տեղ չունեինք, որտեղ կարող էինք հավաքվել։ Հետո Հայաստանի կառավարությունը 2004թ.-ին մշակութային կենտրոն ստեղծեց այստեղ բնակվող բոլոր փոքրամասնությունների համար։ Այժմ թերթը ֆինանսավորում է Հայաստանի մշակույթի նախարարությունը, և մենք շնորհակալ ենք կառավարությանը, որ աջակցում է մեզ»,- նշում է կալբատոնի Նամչիվաձեն։

Այսօր համայնքում շուրջ 150 մարդ է գրանցված։

Կարծրատիպ կա, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, և այստեղ այլ ազգություններ չեն բնակվում։ Այդ կարծրատիպը կա ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ Վրաստանում։ «Մերոնք մերոնց մոտ» վավերագրական ֆիլմում այդ թեման արծարծում է լրագրող և գրող Վիկտորյա Մաքսոևան։

«Ես որոշեցի ցույց տալ, որ Հայաստանում նույնպես վրացիներ են ապրում, չէ՞ որ մեզ` հայերիս, Վրաստանում հաճախ ասում են, որ նրանք այստեղ չեն բնակվում։ Մենք, իհարկե, չէինք կարող 40-րոպեանոց ֆիլմում ընդգրկել հարևան երկրում ապրող բոլոր արտասովոր մարդկանց։ Բայց վրացական լսարանի համար հեղափոխական բացահայտում էր այն, որ մենք նրանց պատմեցինք` Հայաստանում անգամ հրեաներ են ապրում»,-պատմում է Մաքսոևան։

Վրացիները նույնպես ունեն կարծրատիպեր, անեկդոտներ հայերի և հրեաների համատեղ բնակության մասին։ Նրանք կարծում են, որ երկու ազգություններն այնքան տարբեր են ու այնքան նման, որ չեն կարող միասին համերաշխ ապրել։

Ֆիլմը պատմում է համայնքի գործունեության մասին, այն մասին, որ Հայաստանում շատ են սիրում վրացական մշակույթը, հատկապես՝ խոհանոցը։ Վերջերս ֆիլմը ցուցադրվել է Թբիլիսիում, շատ շուտով այն կներկայացվի նաև հայ հանդիսատեսին։

 

 

Լրահոս
0