00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջութակն ու իր վարպետը

Բաժանորդագրվել
Ջութակի կախարդական հնչյունները լսելիս` առաջին հերթին հիանում ենք ջութակահարով` չմտածելով անգամ, թե ով և ինչպես է պատրաստում այն: Sputnik Արմենիան որոշել է իր ընթերցողին ծանոթացնել սիրված գործիքի վարպետի հետ

Ջութակի կախարդական հնչյունները լսելիս` առաջին հերթին հիանում ենք ջութակահարով` չմտածելով անգամ, թե ով և ինչպես է պատրաստում այն: Sputnik Արմենիան որոշել է իր ընթերցողին ծանոթացնել սիրված գործիքի վարպետի հետ:

Ջութակի նուրբ հնչյունների համար պարտական ենք առաջին հերթին երաժշտության ստվերում մնացած վարպետին: Բացառություն են կազմում, թերևս, XVII-XVIII դարերի իտալացի փառահեղ վարպետները, ինչպիսիք են Ստրադիվարիուսը, Ամատին և Գվարներին:

Երևանում բնակվող Մարտին Երիցյանն արդեն 65 տարի է` ջութակ է պատրաստում: Նա այդ բարդ և պատասխանատու արհեստով զբաղվող եզակի նվիրյալներից է: Եվ ո՞վ գիտի, գուցե տարիներ անց հայ համեստ վինագործի անունը դասվի դասականների շարքը, չէ՞ որ բացառիկ ջութակների հարատև հնչողությունը բացահայտվում է միայն ժամանակի ընթացքում:

Վարպետի խոսքով` մի ջութակի պատրաստման համար պահանջվում է մոտ մեկ ամիս: Այդ ընթացքում կարևոր է յուրաքանչյուր մանրուք՝ ճիշտ ընտրված փայտը, լարերը և անգամ պատրաստողի տրամադրությունը: Լուսանկարների շարքը դիտելով` կծանոթանաք սիրված գործիքի՝ արվեստանոցում թաքնված վարպետի հետ:

© Sputnik / Asatur YesayantsՄարտին Երիցյան. "Ես արդեն 65 տարի է ջութակ եմ պատրաստում"
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
1/23
Մարտին Երիցյան. "Ես արդեն 65 տարի է ջութակ եմ պատրաստում"
© Sputnik / Asatur YesayantsԱռաջին ջութակս պատրաստել եմ փոքր տարիքում։ Երբ մի օր բակում խաղալուց հետո ուշացած տուն եկա, հայրս բարկությունից կոտրեց գործիքս, որպեսզի հետագայում ժամանակին գամ տուն: Ես իհարկե նորոգեցի ջութակը և հետս տարա համերգների, որոնցից մեկի ընթացքում ռուս դասախոսներից մեկն այնքան հավանեց հնչողությունը, որ գնեց այն` իմ պատրաստած առաջին ջութակը
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
2/23
Առաջին ջութակս պատրաստել եմ փոքր տարիքում։ Երբ մի օր բակում խաղալուց հետո ուշացած տուն եկա, հայրս բարկությունից կոտրեց գործիքս, որպեսզի հետագայում ժամանակին գամ տուն: Ես իհարկե նորոգեցի ջութակը և հետս տարա համերգների, որոնցից մեկի ընթացքում ռուս դասախոսներից մեկն այնքան հավանեց հնչողությունը, որ գնեց այն` իմ պատրաստած առաջին ջութակը
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում, ինձնից բացի, ջութակ է պատրաստում նաև քրոջս որդին
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
3/23
Հայաստանում, ինձնից բացի, ջութակ է պատրաստում նաև քրոջս որդին
© Sputnik / Asatur YesayantsԲոլոր հայտնի ջութակ պատրաստողները մեկնել են Հայաստանից. կամ Եվրոպայում են, կամ` ԱՄՆ-ում
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
4/23
Բոլոր հայտնի ջութակ պատրաստողները մեկնել են Հայաստանից. կամ Եվրոպայում են, կամ` ԱՄՆ-ում
© Sputnik / Asatur YesayantsՀայրս` Շահեն Երիցյանը, նվագում էր բազում գործիքներով` քանոն, ուդ, ալտ, ջութակ: Նրանից էլ ժառանգել եմ թե՛ արվեստը, թե՛ արհեստը
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
5/23
Հայրս` Շահեն Երիցյանը, նվագում էր բազում գործիքներով` քանոն, ուդ, ալտ, ջութակ: Նրանից էլ ժառանգել եմ թե՛ արվեստը, թե՛ արհեստը
© Sputnik / Асатур ЕсаянцԵթե ես գործիք եմ պատրաստում, որի վերջնական հնչողությունն ինձ չի գոհացնում, ապա այդ գործիքը ոչ ոք երբևէ չի տեսնում
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
6/23
Եթե ես գործիք եմ պատրաստում, որի վերջնական հնչողությունն ինձ չի գոհացնում, ապա այդ գործիքը ոչ ոք երբևէ չի տեսնում
© Sputnik / Asatur YesayantsԵս պատրաստել եմ նաև ազգային գործիքներ` վստահ լինելով, որ հայկական մեղեդին ավելի հնչեղ ու գեղեցիկ կլինի, եթե այն հնչի ազնիվ երաժշտական գործիքի միջոցով, քանի որ իմ կարծիքով թառն ու քամանչան այդքան էլ համահունչ չեն հայկական երաժշտությանը
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
7/23
Ես պատրաստել եմ նաև ազգային գործիքներ` վստահ լինելով, որ հայկական մեղեդին ավելի հնչեղ ու գեղեցիկ կլինի, եթե այն հնչի ազնիվ երաժշտական գործիքի միջոցով, քանի որ իմ կարծիքով թառն ու քամանչան այդքան էլ համահունչ չեն հայկական երաժշտությանը
© Sputnik / Asatur YesayantsԱյնպես էր ստացվել, Նյու-Յորքում մեկ ամսվա ընթացքում պետք է ջութակ պատրաստեի, բայց անհրաժեշտ որևէ նյութ չունեի: Կարողացա ձեռք բերել դրանք ծանոթներից ու այստեղից-այնտեղից և գործիքը պատրաստեցի ժամանակին: Այն շատ հավանեցին ու գնեցին
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
8/23
Այնպես էր ստացվել, Նյու-Յորքում մեկ ամսվա ընթացքում պետք է ջութակ պատրաստեի, բայց անհրաժեշտ որևէ նյութ չունեի: Կարողացա ձեռք բերել դրանք ծանոթներից ու այստեղից-այնտեղից և գործիքը պատրաստեցի ժամանակին: Այն շատ հավանեցին ու գնեցին
© Sputnik / Asatur YesayantsՄի ջութակի պատրաստման համար պահանջվում է մոտ մեկ ամիս
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
9/23
Մի ջութակի պատրաստման համար պահանջվում է մոտ մեկ ամիս
© Sputnik / Asatur YesayantsՀայ իրականության մեջ ջութակի մասին առաջին հիշատակությունը հանդիպում ենք Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
10/23
Հայ իրականության մեջ ջութակի մասին առաջին հիշատակությունը հանդիպում ենք Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում
© Sputnik / Asatur YesayantsՀնում ջութակի լարերը պատրաստվում էին ոչխարի պրկված, չորացված, այնուհետև ոլորված աղիներից: Այժմ դրանց փոխարինում են մետաղների հետ ոլորված սինթետիկ նյութերը
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
11/23
Հնում ջութակի լարերը պատրաստվում էին ոչխարի պրկված, չորացված, այնուհետև ոլորված աղիներից: Այժմ դրանց փոխարինում են մետաղների հետ ոլորված սինթետիկ նյութերը
© Sputnik / Asatur YesayantsՓայտն ընտրում եմ Կովկասի անտառների ծառերից, որոնք 90-ականներին հաջողվել է բերել Սուխումի մոտակայքից
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
12/23
Փայտն ընտրում եմ Կովկասի անտառների ծառերից, որոնք 90-ականներին հաջողվել է բերել Սուխումի մոտակայքից
© Sputnik / Asatur YesayantsՋութակի երեսը պատրաստվում է սովորաբար եղևնուց, իսկ հետնամասը՝ թխկենուց
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
13/23
Ջութակի երեսը պատրաստվում է սովորաբար եղևնուց, իսկ հետնամասը՝ թխկենուց
© Sputnik / Asatur YesayantsԵս մշտապես շրջապատված եմ եղել լավ երաժիշտներով, ինչպես նաև` լավ երաժշտական գործիքներով, այդ պատճառով փոքր հասակից տարբերակում եմ, թե որն է լավ գործիքը
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
14/23
Ես մշտապես շրջապատված եմ եղել լավ երաժիշտներով, ինչպես նաև` լավ երաժշտական գործիքներով, այդ պատճառով փոքր հասակից տարբերակում եմ, թե որն է լավ գործիքը
© Sputnik / Asatur YesayantsՀոլանդացի մասնագետները շատ տպավորվեցին, երբ իմացան իմ ստեղծած «Հայկական վիոլա» գործիքի մասին (ձախից՝ առաջինը)
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
15/23
Հոլանդացի մասնագետները շատ տպավորվեցին, երբ իմացան իմ ստեղծած «Հայկական վիոլա» գործիքի մասին (ձախից՝ առաջինը)
© Sputnik / Asatur YesayantsԱնգլիացի մի ալտահար խնդրեց ինձ պատրաստել 5 լարանի ալտ` «Վիոլա պոմպոզա», նույն այն գործիքից, որը 1725 թվականին Յոհան Սեբաստիան Բախը պատվիրել էր գերմանացի վարպետին, որպեսզի կարողանա նվագել թավջութակի սյուիտները
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
16/23
Անգլիացի մի ալտահար խնդրեց ինձ պատրաստել 5 լարանի ալտ` «Վիոլա պոմպոզա», նույն այն գործիքից, որը 1725 թվականին Յոհան Սեբաստիան Բախը պատվիրել էր գերմանացի վարպետին, որպեսզի կարողանա նվագել թավջութակի սյուիտները
© Sputnik / Asatur YesayantsԵրկրաշարժի ժամանակ իմ պատրաստած ջութակներից մեկը մնաց փլատակների տակ, ու երբ այն բերեցին, որ ես նորոգեմ, ջութակի վնասված մասը որոշեցի պահել ինձ մոտ` որպես հիշատակ
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
17/23
Երկրաշարժի ժամանակ իմ պատրաստած ջութակներից մեկը մնաց փլատակների տակ, ու երբ այն բերեցին, որ ես նորոգեմ, ջութակի վնասված մասը որոշեցի պահել ինձ մոտ` որպես հիշատակ
© Sputnik / Asatur Yesayants1690-1740-ական թվականներին ամենածաղկուն տարիներն են եղել երաժշտական գործիքների ստեղծման առումով: Դրանք անգերազանցելի են և միշտ լսելի են անգամ ամենահեռվում նստած ունկնդրի համար
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
18/23
1690-1740-ական թվականներին ամենածաղկուն տարիներն են եղել երաժշտական գործիքների ստեղծման առումով: Դրանք անգերազանցելի են և միշտ լսելի են անգամ ամենահեռվում նստած ունկնդրի համար
© Sputnik / Asatur YesayantsԵս նվագում էի հայկական ֆիլհարմոնիկ կվարտետում, որի կազմում 1969 թվականին մեկնեցի Բելգիա՝ Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթին մասնակցելու: Այնտեղ ճանաչվեցինք «պարտադիր ծրագրի» լավագույն կատարող կվարտետ
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
19/23
Ես նվագում էի հայկական ֆիլհարմոնիկ կվարտետում, որի կազմում 1969 թվականին մեկնեցի Բելգիա՝ Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթին մասնակցելու: Այնտեղ ճանաչվեցինք «պարտադիր ծրագրի» լավագույն կատարող կվարտետ
© Sputnik / Asatur YesayantsԻմ պատրաստած յուրաքանչյուր գործիք ես ստորագրում եմ լատինատառ՝ «Պատրաստված է Երևանում, թվական, Մարտին Երիցյան, Շահենի որդի»
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
20/23
Իմ պատրաստած յուրաքանչյուր գործիք ես ստորագրում եմ լատինատառ՝ «Պատրաստված է Երևանում, թվական, Մարտին Երիցյան, Շահենի որդի»
© Sputnik / Asatur YesayantsԱվստրիացի վիրտուոզ Ֆրից Կրեյսլերը նվագում էր Ստրադիվարիուսի գործիքի վրա: Երբ որոշ ժամանակ անց նույն գործիքով ելույթ է ունենում արդեն մեկ այլ ջութակահար, նրան նվագակցող դաշնակահարն ասում է, որ կարծես նորից լսում է Կրեյսլերի նվագը: Այս ամենը հուշում է, որ ջութակը հիշողություն ունի և «մտապահում» է տվյալ երաժշտի նվագը
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
21/23
Ավստրիացի վիրտուոզ Ֆրից Կրեյսլերը նվագում էր Ստրադիվարիուսի գործիքի վրա: Երբ որոշ ժամանակ անց նույն գործիքով ելույթ է ունենում արդեն մեկ այլ ջութակահար, նրան նվագակցող դաշնակահարն ասում է, որ կարծես նորից լսում է Կրեյսլերի նվագը: Այս ամենը հուշում է, որ ջութակը հիշողություն ունի և «մտապահում» է տվյալ երաժշտի նվագը
© Sputnik / Asatur YesayantsՋութակ պատրաստելիս՝ ամենակարևորը փայտի տեսակն ու որակը ճիշտ տարբերակելն է, եթե ուզում ես ստիպել, որ այն «ձայն հանի»
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
22/23
Ջութակ պատրաստելիս՝ ամենակարևորը փայտի տեսակն ու որակը ճիշտ տարբերակելն է, եթե ուզում ես ստիպել, որ այն «ձայն հանի»
© Sputnik / Asatur YesayantsՇատ մարդիկ կան, որ ցանկանում են սովորել, բայց ես այնքան էլ հակված չեմ, որ իմ ու հորս գաղտնիքները բացեմ օտարների առաջ
Մարտին Երիցյան - Sputnik Արմենիա
23/23
Շատ մարդիկ կան, որ ցանկանում են սովորել, բայց ես այնքան էլ հակված չեմ, որ իմ ու հորս գաղտնիքները բացեմ օտարների առաջ
Լրահոս
0