Դատավարությունը հետաձգվել է մեկ ամսով: Այն տեղի կունենա հունվարի 18-ին:
Դեկտեմբերի 18-ի մեկնարկած դատավարության ընթացքում առայժմ հնչած ամենաուշագրավ հայտարարությունն այն է, որ Վալերի Պերյակովը սոցիալական ցանցերից մեկում «Սատանայի հետ» խմբի անդամ է եղել: Խմբում կատարած գրառումը կարող է որոշակի լույս սփռել նրա կատարած հանցագործության դրդապատճառների վրա:
Գյումրիում, որտեղ տեղակայված է 102–րդ ռուսական ռազմական բազան, հունվարի 12–ին սպանվել է մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: