00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում մեկնարկում է Պերմյակովի դատավարությունը

© Sputnik / Асатур ЕсаянцСуд над рядовым РФ Валерием Пермяковым
Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատավարության ժամանակ հեշտացվել է լրագրողների մասնակցությունը, խոստացվել է, որ լրագրողների մոտ կլինի հեռախոս, տեխնիկա, որոշ հեռուստաընկերություններ կկարողանան ուղիղ եթեր ապահովել

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի –Sputnik. Գյումրիում դեկտեմբերի 18-ին մեկնարկում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը, հայտնեց Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

Նիստը կանցկացվի ռուսական 102-րդ ռազմակայանում։ Դատավորն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը։

Արտագնա նիստի ժամանակ հնարավոր է ապահովել ամբաստանյալի մասնակցությունը, նիստը լինելու է դռնբաց, ցանկացած մարդ կարող է մասնակցել անձը հաստատող փաստաթղթի դեպքում, սակայն տեղերը սահմանափակ են։

Դատավարությունը հսկվելու է հայ ոստիկանների և դատարանի կարգադրիչների կողմից, նվազեցվել է շփումը ռուսական կողմի հետ, մասնավորապես լրագրողները չեն կարող շփվել ռուս զինվորականների հետ։

Դատավարության ժամանակ հեշտացվել է լրագրողների մասնակցությունը, խոստացվել է, որ լրագրողների մոտ կլինի հեռախոս, տեխնիկա, որոշ հեռուստաընկերություններ կկարողանան ուղիղ եթեր ապահովել։ Լրագրողները կկարողանան մտնել և դուրս գալ նիստի ընթացքում` ի տարբերություն նախորդ` ռուսական կողմի անցկացրած դատավարության։

Ռազմակայանի տարածքում տեղադրվելու են վրաններ, որոնցից մեկը նախատեսված է ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար։ Դատական նիստին վրաններում հատուկ էկրաններով հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերով։ Յուրաքանչյուր վրանում նախատեսվում է տեղավորել 80 մարդ։ Հեռուստացույցները տեղադրվելու են նաև Գյումրու ընդհանուր իրավասության դատարանի շենքում։

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102–րդ ռուսական ռազմական բազան, հունվարի 12–ին սպանվել է վեցհոգանոց ընտանիք, վիրավոր մեկուկես տարեկան երեխան մեկ շաբաթ անց մահացել է հիվանդանոցում։ Հանցագործության կատարման մեջ կասկածանքով նույն օրը ձերբակալվել է ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը. Թուրքիայի տարածք անցնելու փորձի ժամանակ նրան կանգնեցրել են ռուս սահմանապահները, որոնք պահպանում են Հայաստանի սահմանը։ Հանցագործության դրդապատճառները մինչև հիմա անհայտ են։

Զենք հափշտակելու և դասալքության համար օգոստոսի 12–ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։

Sputnik Արմենիան դատական նիստի ընթացքին կհետևի Գյումրիից։

Լրահոս
0