00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաշառք` կենսաթոշակ նշանակելու համար

© Sputnik / Arpi BeglaryanАрмянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից առգրավվել են անձնական գործեր, հարցաքննվել մի շարք անձինք

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի– Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետ Վարդուհի Գևորգյանը՝ կաշառք վերցնելու կասկածանքով, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը։

2015 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի աշխատակիցները աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար քաղաքացուց պահանջել են կաշառք:

ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում, դատարանի որոշման հիման վրա, իրականացվել են  օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես՝ ձայնագրառվել է քաղաքացու և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետի միջև կաշառք ստանալու պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ խոսակցությունը, ապա՝ քաղաքացուն տրամադրվել հատուկ քիմիական նյութով մշակված 100.000 ՀՀ դրամ գումար, որը վերջինս փոխանցել է Վ.Գևորգյանին:

Կաշառք տալու նմանակման օպերատիվ-հետախուզական միջոցառումն ամրագրվել է համապատասխան արձանագրությամբ, համաձայն որի` հատուկ քիմիական նյութով մշակված թղթադրամները հայտնաբերվել են Վ.Գևորգյանի պայուսակում:

Դեպքի առթիվ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի դեկտեմբերի 10-ին քրեական գործն ստացվել է Երևան քաղաքի քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից առգրավվել են անձնական գործեր, հարցաքննվել մի շարք անձինք, նրանց թվում՝ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ, կատարվել դատավարական այլ գործողություններ։

2015 թվականի դեկտեմբերի 16-ին Վ.Գևորգյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Կասկածյալը հրաժարվել է ցուցմունքներ տալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0