00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկ և Քարթլոս. վեճեր Վրաստանի հայկական ժառանգության շուրջ

© СеружАрмянская церковь Святого Геворга в Тбилиси
Армянская церковь Святого Геворга в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացիները և հայերը դարերով ապրել են կողք կողքի՝ օգնելով միմյանց: Վրացիների և հայերի մեջ անեկդոտներ են պտտվում, թե ով ում է ավելի շատ օգնել: Հայերի և վրացիների միջև վեճերը շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայերը Վրաստանում ապրում են հին ժամանակներից, և երկու ժողովուրդերի արմատները միահյուսվել են:  Հարյուրամյակներ շարունակ հայերը կառուցել են տարբեր մշակութային հուշարձաններ՝ իրենց ներդրումն ունենալով Վրաստանի ճարտարապետական ժառանգության մեջ:

Վրացական ավանդազրույցի համաձայն` հայերի և վրացիների նախահայրերը՝ Հայկը (Հայոս) և Քարթլոսը, եղբայրներ են: Սակայն արտաքին քաղաքականությունը միմյանցից հեռացրել է եղբայրներին: Հիմա Հայաստանը և Վրաստանը միմյանց նկատմամբ հավակնություններ ունեն տարբեր հարցերում, որոնցից գլխավորը Վրաստանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն է, մասնավորապես` եկեղեցիների:


«Այնպես է ստացվել, որ Վրաստանում հայկական եկեղեցիների ոչնչացման միտումներ նկատվել են խորհրդային ժամանակներում և նույնիսկ նախկինում: «Անհետանում» են հայ գործիչների շիրիմները, որոնք ժամանակին բնակվել են Վրաստանում: Դարեր շարունակ հայտնի է, որ Հայկը և Քարթլոսը եղբայրներ են եղել, բայց որտե՞ղ եք նման բան տեսել, որ եղբայրը ոչնչացնի եղբոր գերեզմանը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը:


Վերջին ժամանակներում նկատվում է երկու երկրների մշակույթի նախարարություննների միջև համագործակցության խորացում:

Այնուամենայնիվ, Վրաստանի տարբեր հայաբնակ շրջաններում հայկական հուշարձանների քանակը ստույգ որոշելը գրեթե անհնար է, չէ՞ որ ոչ ոք ամբողջությամբ չի ուսումնասիրել այդ հարցը:

Ժամանակին Վրաստանի հայ համայնքը և Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը պահանջել է վերադարձնել Վրաստանում գտնվող շուրջ 600 եկեղեցիներ, որոնք թեմը հայկական է համարում:

«Այսօրվա դրությամբ Վրաստանում գործում է 50 եկեղեցի, որոնք պատկանում են ՀԱԵ-ին: Եկեղեցու թեմը պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ խնդրում  է հայկական ճանաչել և հանձնել հինգ տաճարներ Թբիլիսիում և մեկն Ախալցխայում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «21-րդ դար միություն» ասոցիացիայի ղեկավար Պաատա Գաչեչիլաձեն` հավելելով, որ վերջին երկու տարիներին իրավիճակը վիճելի եկեղեցիների հարցում բարելավվել է:

Որպես օրինակ նա բերեց Նորաշենի հայկական եկեղեցում վերականգնողական աշխատանքները, որոնք սկսվել են 2013թ.-ին` Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:


«Նորաշենը հնագույն տաճար է, որտեղ պահպանվել են Հովնաթանյանների եզակի որմնանկարները: Տվյալ պահին կատարվում են ճակատային մասի վերանորոգման աշխատանքները: Կարելի է ասել, որ մենք փրկել ենք Նորաշենը»,- նշում է Գաչեչիլաձեն:


Վրաստանում հայկական հուշարձանների «անհետացման» մասին հարցին Գաչեչիլաձեն պատասխանեց, որ նման խնդիրների հետ չի բախվել, և եթե նման բան է եղել, ապա դա եզակի դեպք է եղել:

Փոխվում են իրողությունները և քաղաքական նախընտրությունները, սակայն Վրաստանում հայկական ժառանգության պահպանման հարցը բաց է մնում՝ չնայած բազմաթիվ երկկողմ բանակցություններին:

Լրահոս
0