00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆիլմի հերոսները` մեր կողքին

© Sputnik / Асатур ЕсаянцВетераны Великой Отечественной войны на презентации документального фильма "Память сердца" в РАУ
Ветераны Великой Отечественной войны на презентации документального фильма Память сердца в РАУ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմի վետերանները Երևանում ներկա էին ռեժիսոր Վլադիմիր Ռուսանևիչի «Սրտի հիշողություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը, որը հենց նրանց մասին էր

Անի Լիպարիտյան, Sputnik.


Տարեցտարի ավելի քիչ են խոսում վետերանների մասին և հիշում նրանց, այն մարդկանց, որոնք իրենց կյանքը վտանգելով` պայքարել են ֆաշիստական ժանտախտի դեմ, որպեսզի ներկա սերունդը խաղաղ և անվտանգ ապրի։


Ցավոք, վետերանների մասին ընդունված է հիշել տարին մեկ-երկու անգամ, մասնավորապես` հունիսի 22–ին և մայիսի 9–ին։ Երիտասարդությունը, լրագրողները և ժամանակակից հեղինակները գովաբանում են ինչ–որ «երևակայական» հերոսների` մոռանալով իսկական հերոսների մասին։


Ուղևորվելով Ռուս–հայկական (Սլավոնական) համալսարան «Սրտի հիշողություն» ֆիլմի պրեմիերային` ես նախօրոք գիտեի, որ պետք է հանդիպեմ մարդկանց, որոնք 70 տարի առաջ անմիջական մասնակցություն են ունեցել մարտական գործողություններին։ Մոտեցա առաջին շարքին, որպեսզի նայեմ վետերանների աչքերին։ Եվ հետաքրքրասեր հայացք տեսա։

Հայրենական մեծ պատերազմի վետերան և Հայաստանի վաստակավոր ուսուցիչ Ռոզալիա Աբգարյանը, ով ներկա էր պրեմիերային, իսկույն բռնեց ձեռքս։

Նրա ափն այնքան տաք էր, հաղորդում էր այն մարդու անհավանական էներգետիկան, ով այս կյանքում շատ բան է տեսել։ Նա ժպտաց։

«Ի՞նչ պետք է անի երիտասարդ սերունդը, որպեսզի Հայաստանը բարգավաճի։ Չէ՞ որ 70 տարի է անցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից»,– հարցրեցի վետերանին։
Նա ժպտաց և հստակ պատասխանեց. «Սիրել իր երկիրը»։

© Sputnik / Асатур ЕсаянцՀայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Սերգեևնան «Սրտի հիշողություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը
Ветеран-фронтовик ВОВ Розалия Абгарян на премьере документального фильма режиссера Владимира Русаневича «Память сердца» в РАУ - Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Սերգեևնան «Սրտի հիշողություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը


Ռոզալիա Սերգեևնան համոզված է, որ երբ մարդը սիրում է, ապա անհրաժեշտ ամեն ինչ անում է. «Կրթություն ստացեք, սկսեք աշխատել և ամեն ինչ արեք հանուն ձեր երկրի բարօրության։ Իսկ դա հնարավոր կլինի այն ժամանակ, երբ մեր երկրում տիրի խաղաղություն և հանդարտություն։ Իսկ խաղաղությունը և հանդարտությունը մենք ինքներս պետք է նվաճենք, ստեղծենք»։

Sputnik Արմենիայի զրուցակիցը բարձրացրեց երկրորդ ձեռքը և ասաց, որ ՀՄՊ վետերաններն էստաֆետը փոխանցել են հուսալի ձեռքեր։


«Կարծում եմ, որ եթե մեր երիտասարդ սերունդն իմանա իր երկրի պատմությունը, իր երկրի անցյալը, ապա անպայման կսիրի իր երկիրը և ամեն ինչ կանի նրա զարգացման համար»,– նշեց Աբգարյանը։


93–ամյա Ռոզալիա Սերգեևնան ասաց, որ վետերանները երջանիկ են, որ տեսել են Հաղթանակը և ապրում են հիմա։ Նա հիշեց, թե ինչպես է նշել Մոսկվայում նախորդ Հաղթանակի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Մայիսի 9-ը մեր կյանքի ամենաերջանիկ և ամենալավ օրն է։ Եվ Թուխմանովի երգի տողերը` «դա տոն է ճերմակ մազերով, արցունքն` աչքերին» ամենալավն են արտահայտում այդ տրամադրությունը»,- ասաց նա։

© Sputnik / Асатур ЕсаянцՀայրենական մեծ պատերազմի վետերանները ռեժիսոր Վլադիմիր Ռուսանևիչի «Սրտի հիշողություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը
Премьера документального фильма режиссера Владимира Русаневича «Память сердца» - Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմի վետերանները ռեժիսոր Վլադիմիր Ռուսանևիչի «Սրտի հիշողություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը

Sputnik Արմենիայի զրուցակիցը ցանկություն հայտնեց, որ այսօր դահլիճում ներկա վետերանները բարեկեցիկ կյանքով ապրեն։

«Չէ՞ որ նրանք այն մարդիկ են, որոնք 3-4 տարի կանգնել են առաջնագծում։ Եվ ես շատ եմ ցանկանում, որպեսզի դուք երջանիկ լինեք, սիրեք և սիրված լինեք, որպեսզի ձեզ հասկանան շրջապատում, և դուք միշտ մտածեք այն մասին, որ պետք է միշտ  ինչ–որ լավ բան անեք»,– ասաց նա։

«Սրտի հիշողություն» ֆիլմը ստեղծվել է «Ռուս–հայկական երիտասարդական միասնություն» ՀԿ–ի կողմից Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Ռուս–հայկական (Սլանովական) համալսարանի և Հայաստանի վետերանների միավորված միության աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ով կարևորեց ՀՄՊ–ում Հաղթանակի 70–ամյակին նվիրված միջոցառումները։

Լրահոս
0