00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անին» ու «Գյումրին» Ուկրաինայի «Պռոշյանում»

© Личная страница в ФБИерей Ваграм Казарян с членами армянской общины Украины
Иерей Ваграм Казарян с членами армянской общины Украины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուկրաինայում թեև մեծ հայկական համայնք կա, սակայն հայապահպանության խնդիրը հրատապ է ու արդիական

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի-Sputnik. Գոհար Սարգսյան. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից երկու տարի առաջ տեղափոխվեց Ուկրաինա, հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հասկացավ՝ անելիքները շատ են: Տեղի հայերի օջախներում լսեց ոչ թե հայերեն, այլ ուկրաիներեն:

«Զապորոժիե քաղաքի հայերին հորդորում եմ եկեղեցուն վերաբերվել ոչ միայն որպես Աստծո տան, այլև փոքրիկ Հայաստանի, որտեղ պետք է հաղորդակցվել ազգային ավանդույթներին ու մշակույթին: Այստեղ եմ եկել ինչպես ծիսակատարություններ, այնպես էլ հայանպաստ գործունեություն իրականացնելու համար»,-պատմում է Զապորոժիե քաղաքի Սուրբ Աստվածամայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

© Личная страница в ФБՎիրապ քահանա Ղազարյան
Иерей Вирап Казарян - Sputnik Արմենիա
Վիրապ քահանա Ղազարյան

Քահանան պատմում է, որ փողոցով քայլում է ու ամենուր հայրենակիցների հանդիպում: Նրանք հիմնականում զբաղված են փոքր բիզնեսով:


«Այստեղ կա փողոց, որտեղ բոլոր սրճարաններն ու ռեստորանները հայերին են պատկանում ու հայկական անուններ ունեն` «Երևան», «Անի», «Գյումրի»: Մենք այդ փողոցն անվանել ենք «Պռոշյան»»,- ժպիտով ու անթաքույց հպարտությամբ պատմում է հոգևորականը։


Անդրադառնալով ավելի ցավոտ խնդիրների՝ քահանան պատմում է, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդների կողքին կան նաև աղանդավոր հայեր: Երկու տարվա ընթացքում Տեր Վիրապ քահանային հաջողվել է նրանցից մի քանիսին դարձի բերել, սակայն դա միշտ չէ, որ ստացվում է:

© Личная страница в ФБՎիրապ քահանա Ղազարյան
Иерей Вирап Казарян - Sputnik Արմենիա
Վիրապ քահանա Ղազարյան


«Օտարության մեջ ապրելը բարդ է. սա Հայաստանը չէ: Տարբեր աղանդավորական կազմակերպություններում ներգրավված հայերի հետ զրույցներ ենք ունենում և փորձում մոտեցնել Հայ առաքելական եկեղեցու գաղափարախոսությանը: Ի դեպ, այստեղ հայերը եկեղեցի են գալիս ոչ միայն մոմ վառելու. շատերն արդեն  պատարագների են մասնակցում ու հաղորդություն ստանում»,-ասում է Տեր Վիրապը։


Վերջին տվյալներով՝ Ուկրաինայում ապրում է ավելի քան հարյուր հազար հայ, իսկ Զապորոժիեում այդ թիվը հասնում է 17 հազարի:

Լրահոս
0