00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Էրդողանը խաղարկում է Ռուսաստանի հետ հակամարտությունը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոց15 ноября 2015. Президент Турции Тайип Эрдоган на открытии саммита "Группы двадцати" (G20) в турецкой Анталье
15 ноября 2015. Президент Турции Тайип Эрдоган на открытии саммита Группы двадцати (G20) в турецкой Анталье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկարան հայտնել է, որ չի պատրաստվում Ռուսաստանին փոխհատուցել խոցված Սու–24-ի հետևանքով առաջացած վնասները

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik, Արման Վանեսքեհյան. Վերջին օրերին համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների ու փորձագետերի ուշադրությունը սևեռվել է Թուրքիայի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների խնդրի վրա, որոնք ՌԴ-ն սահմանել է Սու-24-ի կործանումից հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրեր առաջ հայտարարեց, թե կերազեր, որ այդ դեպքն ընդհանրապես տեղի չունենար: Թուրք առաջնորդը նաև ցանկություն էր հայտնել շուտափույթ վերականգնել բարեկամական հարաբերությունները Կրեմլի հետ։ Դրան ի պատասխան պաշտոնական Մոսկվան Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կարլովի միջոցով մի շարք պահանջներ է ներկայացրել Անկարային, ինչին Թուրքիան պաշտոնապես դեռ չի պատասխանել։

Սակայն հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների միջոցով փորձում է ուժեղացնել տնտեսական ճնշումը: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը ոլորտների համապատասխանցուցակ է մշակել, որոնց վրա տարածվելու են այդ պատժամիջոցները։ Արդյո՞ք կստիպի սա Թուրքիային ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար, գտնել ու պատժել մեղավորներին, ինչպես նաև փոխհատուցել վնասը:

«Ես համոզված եմ, որ խոցած ինքնաթիռի համար Թուրքիան ամենևին էլ մտադիր չէ ներողություն խնդրել ։ Բացի այդ, Լաթաքիայի երկնքում տեղի ունեցած միջադեպից հետո Անկարան, եթե հիշում եք, պաշտոնապես հայտարարեց, որ հաջորդ անգամ նույն կերպ է գործելու՝ կրկին խոցելու է ռուսական ռազմական ինքնաթիռը, եթե այն հայտնվի թուրք-սիրիական սահմանի մոտ։ Հետո, իհարկե, թուրքերը մեղմացրին իրենց դիրքորոշումը` ասելով, որ եթե իմանային, թե ինքնաթիռը ռուսական է, ապա այն չէին խոցի։ Եվ միայն դրանից հետո սկսվեցին պաշտոնական հանդիպումներ անցկացնելու աղերսանքները», —մեկնաբանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

Ի սկզբանե պարզ էր, որ Էրդողանը ներողություն չի խնդրի։ Առավել ևս, որ բնավորությունը նրան չի թույլ տա որևէ սխալ ընդունել։ Ավելի հավանական է, որ նա ստեղծված իրավիճակը կփորձի օգտագործել սեփական շահերի համար։ Այսօր Էրդողանը կոնկրետ խնդիր է լուծում՝ աշխատում է երկրի սահմանադրությունը փոխելու ուղղությամբ` երկրի կառավարման կարգը խորհրդարանականից փոխելով նախագահականի։ Եվ այդ առումով, խաղալով երկրի բնակիչների մի մասին ազգային-հայրենասիրական զգացմունքների վրա, նա անպայման կփորձի օգտագործել Ռուսաստանի հետ հակամարտությունը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի այն պահանջներին, որ պետք է գտնել ու պատժել միջադեպի մեղավորներին, ապա, Չաքրյանի խոսքով, բոլորը լավ են հիշում Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի պաշտոնական հայտարարությունը, որով նա հաստատեց, որ հենց ինքն է հրամայել խոցել ռուսական ինքնաթիռը։ Այնպես որ Սիրիայի երկնքում խոցված ռուսական Սու-ի հետաքննության ու հանգամանքների պարզաբանման դեմ ուղղված միջոցների մասին խոսելն ավելորդ է։ Մեղավոր է ոչ թե ռմբարկուի օդաչուն, այլ նա, ով հրաման է արձակել։ Իսկ Էրդողանն, իհարկե, չի պատժի Դավութօղլուին։

Հետևաբար Ռուսաստանին հասցրած վնասների փոխհատուցման մասին խոսակցություններն արդիական չեն։ Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ այսօրվա դրությամբ որևէ փոխզիջումների կամ միմյանց ընդառաջ գնալու մասին խոսք լինել չի կարող։

«Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև լարված իրավիճակն ավելի լուրջ արմատներ ունի, քան խոցված ինքնաթիռը։ Բանն այն է, որ Արևմուտքը պարզապես վախեցել է սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի վճռական պահվածքից։ Ջիհադիստներին ուղղված հարվածները բավական ուժեղ էին, և մի ակնթարթում պարզ դարձավ, որ Ռուսաստանի դիրքերը Սիրիայում օրեցօր ավելի են ամրապնդվում։ Սա հակասում էր Թուրքիայի ծրագրերին։ Համոզված եմ, որ Թուրքիային պարզապես ստիպել են մեջքից հարված հասցնել ու փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ», — ասաց փորձագետը։

Տնտեսագետ Վազգեն Սաֆարյանի կարծիքով՝ Թուրքիան չի կարող երկար ժամանակ իրենը պնդել։ Նա ենթադրում է, որ Անկարան կկարողանա ներողություն խնդրել կամ նույնիսկ կփոխհատուցի խոցված ինքնաթիռի արժեքը։

 

Լրահոս
0