00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են գործակցում ավիացիոն մաքսատները

Բաժանորդագրվել
Զվարթնոց մաքսատան և ՌԴ «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» օդանավակայանների դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչները հանդիպել են Երևանում

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետ Վլադիմիր Թամրազյանը, ՀՀ ՖՆ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը, ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Վնուկովո» մաքսատան պետի առաջին տեղակալ Սերգեյ Մատյաշը աշխատանքային հանդիպմանը, մասնավորապես, քննարկել են բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են մաքսանենգության դեմ պայքարում, ինչպես նաև նախաբացթողումային և հետբացթողումային հսկողությունը կատարելագործելու և աշխատանքային կապերն ամրապնդելու համար։

Ուշադրություն է դարձվել հատկապես ռիսկային երկրներից մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրումն ու տարանցիկ փոխադրումը կանխարգելելու արդյունավետությունը բարձրացնելու հարցերին: Այդ համատեքստում ոլորտի մասնագետները մեծ տեղ են տալիս տեղեկատվության օպերատիվ փոխանակմանը:

Անդրադառնալով նաև ԵԱՏՄ երկրների օդանավակայաններում ուղևորների սպասարկմանն ու բեռների հսկողությանը, ոլորտի պատասխանատուները ուշադրության են արժանացրել միջազգային ավիաչվերթերի տարանցիկ ուղևորների մաքսային պատշաճ հսկողության խնդիրներն և առանձնահատկությունները:

Միաժամանակ պարզաբանվել է մաքսային հայտարարագրի տրամադրման, ապրանքների դասակարգման ժամանակ մակնշման միասնական շտեմարանի կիրառման կարգը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել տեղեկատվության ու փորձի փոխանակումը: Հյուրերը ծանոթացել են նաև «Զվարթնոց» մաքսատան աշխատանքային առանձնահատկություններին ու տեխնիկական հնարավորություններին:

Հանդիպումից հետո ՀՀ ՖՆ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Գիտենք, որ ԵԱՏՄ երկրներ մեկնող և այնտեղից ժամանող բոլոր ուղևորներն ու բեռները ազատվում են մաքսային հսկողությունից։ Սակայն մեզ համար կարևոր է հաշվի առնել տարանցվող ուղևորների շահերը և նրանց հարմարությունը, երբ նրանք Հայաստանից մեկնում են Ռուսաստանի տարածքով կամ գալիս են Հայաստան։ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում նախատեսված է առաջին միջազգային օդանավակայան ժամանելու և այնտեղ մաքսային ձևակերպում անցնելու սկզբունքը։ Այսօր Մոսկվայի երեք օդանավակայանները փորձել են մշակել և ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ տարանցվող ուղևորների ուղեբեռների վերջնական մաքսային ձևակերպումն իրականացվի «Զվարթնոց» օդանավակայանում»։

ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Վնուկովո» մաքսատան պետի առաջին տեղակալ Սերգեյ Մատյաշն էլ նշեց.

«Այսօր ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում բացառապես սահմանային հսկողություն են անցնում։ Նրանք այլևս մաքսային հսկողության չեն ենթարկվում, քանի որ սա արդեն ԵԱՏՄ-ի ընդհանուր տարածքն է, որտեղ ընդհանուր նորմեր ու կանոններ են գործում բեռներ տեղափոխելու համար։ Ե՛վ Ռուսաստանի, և՛ Հայաստանի տարածքում վերահսկողությունն իրականացվելու է տեղեկատվության փոխանակման սկզբունքով, այսինքն` եթե մեզ մոտ հսկողություն իրականացվեց, ուրեմն մեր հայ գործընկերները վստահում են մեզ, և հակառակը` եթե հսկողությունն իրականացրել են հայերը, ապա մենք ենք վստահում նրանց տրամադրած տեղեկատվությանը»։

Լրահոս
0