00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստի ոտքը կարճ է կամ ամենաստախոս քաղաքական գործիչները

© СкриншотПиноккио
Пиноккио - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանական պարբերականներից մեկը տարվա գլխավոր «ստախոս» է ճանաչել կանցլեր Անգելա Մերկելին, իսկ Հայաստանում ո՞վ կարող է արժանանալ այս «տիտղոսին»

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի-Sputnik. Գոհար Սարգսյան. «Alles Schall und Rauch» պարբերականի աշխատակիցների խոշորացույցի տակ այս անգամ հայտնվել են քաղաքական գործիչներն իրենց հռետորաբանությամբ։ Պարբերականն ընթերցողներին առաջարկել է ընտրել տարվա գլխավոր ստախոսին, որի հայտարարություններն ամենաքիչն են վստահություն առաջացնում։ Հարցմանը մասնակցել է աշխարհի 40 երկրի ավելի քան 3 հազար քաղաքացի:

Ի դեպ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական ստախոսների շարքում չկա։

© РосинфоՎլադիմիր Պուտին
Президент Российской Федерации Владимир Владимирович Путин - Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտին

Պարբերականի ընթերցողները թերահավատորեն են մոտեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նրանք համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում են։ «Լավագույն» հնգյակը եզրափակում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։

© ZimbioԱնգելա Մերկելն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Ангела Меркель и Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Անգելա Մերկելն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը

«Չերչիլն ասել է, թե քաղաքական գործիչը պետք է կանխագուշակի՝ ինչ է լինելու վաղը, մեկ շաբաթ, մեկ ամիս, ու մեկ տարի հետո, այնուհետև պետք է բացատրի, թե ինչու դա տեղի չունեցավ։ Հետևաբար քաղաքական գործիչները պետք է կարողանան «ճիշտ» ստել։ Եթե եվրոպական երկրներում դա նրանց չի հաջողվում, ապա լուրջ խնդիրներ են ունենում։ Իսկ Հայաստանում սպեցիֆիկան այլ է. այստեղ քաղաքական գործիչները որքան ուզում ստում են, ու դա անհետևանք է մնում. բացատրություն պահանջող չկա»,-ասում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ասում են՝ մարդը 10 րոպեի ընթացքում 3 անգամ ստում է։ Իսկ թե քաղաքական գործիչներն ինչ հաճախականությամբ են ստում, վիճակագիրները լռում են։

«Քաղաքական գործիչը պետք է կարողանա ստել։ Եթե նա չի կարողանում հմտորեն ստել, ապա նրա գործունեությունն արդյունավետ չի լինի: Եթե մարդը հավատում է իր ասածին, ապա դիմացինը չի կարողանա կամ դժվարությամբ կկռահի, որ նա ստում է։ Ուրեմն ես կարող եմ այնպես ստել, որ ստի դետեկտորը չհասկանա, քանի որ դա բիոբժշկական սարքավորում է և արձանագրում է մարդու մոտ սթրեսային տարրերը»,-ասում է ՌԴ Ստի հետազոտման միջազգային ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը։

Իսկ Հայաստանում ավելի ճիշտ կլիներ հետազոտություն կատարել հետևյալ հարցադրմամբ՝ ով է ամենաճշտախոս քաղաքական գործիչը։

«Աղջիկ ջան, ամբողջ օրն Ազգային ժողովում թատերական ներկայացումներ են, իրար հայհոյում են, հետո միասին քեֆ անում, ուրախանում։ Ժողովուրդը չգիտի՝ ում հետևից գնա և ում վստահի»,- հարցը լսելուն պես վրդովված պատասխանեց Գևորգ պապիկը։

«Հայաստանի քաղաքական գործիչները երկար չեն սպասում ու տարվա մեջ ամենաքիչը երեք «գույն» են փոխում։ Մենք էլ գլուխներս կախ, քոռ ու փոշման չմնալու համար մեր գլխի ճարն ենք տեսնում: Ու՞մ լսես, եթե հենց իրենք էլ չգիտեն ինչ են խոսում»,- ասաց հարցման մեկ այլ մասնակից` չցանկանալով նշել իր անունը։

Իսկ Մելանյա տատիկն անկեղծացավ. «Մի ժամանակ տարիքս մոռացած` մի քանի քաղաքական գործիչների ցույցերին էի մասնակցում, ուշադիր լսում էի նրանց ելույթներն ու հավատում։ Բայց հետո… լավ, էլ չշարունակեմ»։

Երևանցիների շրջանում անցկացված մեր փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ որքան էլ մարդիկ խուսափում են կոնկրետ անուններ նշելուց, այդուհանդերձ այսօր ոչ մի քաղաքական գործիչ վստահություն չի ներշնչում, և գերմանացի Մերկելին «շնորհված» «ամենաստախոս գործիչ» կոչումը Հայաստանում, թերևս, միանգամից մի քանի հոգու շնորհվի։

Լրահոս
0