00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հրաշք խոտաբույսերը

© Sputnik / Asatur YesayantsЧай
Чай - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեյը հավաքում են ձեռքով, դա քրտնաջան աշխատանք է։ Թեյի տերևներն այնքան փխրուն են, որ ցանկացած մեքենա կարող է փչացնել ապագա ըմպելիքի համը և բույրը։ Թեյի միջազգային օրը Sputnik Արմենիան կպատմի հայկական թեյի առանձնահատկությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի –Sputnik. Շատերի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը սուրճի սիրահարների երկիր է։ Այդուհանդերձ, այսօր գրեթե յուրաքանչյուր տանը ոչ միայն սուրճի, այլև լեռնային խոտաբույսերից պատրաստված ամենաիսկական թեյի գրավիչ բույրն է իշխում։

Հայաստանը լեռնային երկիր է, և սարի լանջին աճող բազմաթիվ խոտաբույսեր օգտագործվում են թեյ պատրաստելու համար։ Հայ թեյ արտադրողներն անգամ մի օրինաչափություն են նկատել. «որքան բարձր է սարը, այնքան մաքուր և հոտավետ է բույսը, որից պատրաստում են հնագույն ըմպելիքը»։

Հայտնի է, որ թեյի հայրենիքը Չինաստանն է, և այս ըմպելիքի ի հայտ գալը կապված է Չինաստանի երկրորդ կայսր Շեն Նունգի հետ (Shen Nung), ով իշխանավարել է մ.թ.ա. մոտ 2737 թվականին։ Ըստ լեգենդի` կայսրը թեյի ծառի տերևները պատահաբար լցրել է եռման ջրով ամանի մեջ։ Այդ ժամանակից ըմպելիքը տարածվել է ողջ աշխարհում և դարձել ինչպես պաշտոնական արարողությունների, այնպես էլ ընկերական հավաքույթների անբաժան մասը։

© Sputnik / Asatur YesayantsԹեյ
Чай - Sputnik Արմենիա
Թեյ


Հայաստանում սև թեյ գրեթե չի աճեցվում, սակայն բազմաթիվ ըմպելիքներ կան,  որոնք ստեղծվում են սև թեյի և հայկական լեռնային խոտաբույսերի համադրությամբ։

 

«Խոտաբույսերով թեյերը տարածված են Հայաստանի բոլոր մարզերում, լայնորեն կիրառվում են ուրցի, երիցուկի, նռան ծաղիկների, մասուրի թեյերը, որը վիտամին C-ի մեծ պաշար է»,– Sputnik Արմենիային պատմեց «Սարի Թեյ» խոտաբույսերով թեյի ապրանքանիշի հիմնադիր Գևորգ Աբրահամյանը։


Նռան ծաղիկների վերաբերյալ Գևորգը նշում է, որ այդ տեսակը շատ սուր, դառը, տտիպ համ ունի, բայց տարբեր խոտաբույսերի հավելումով ստացվում է հաճելի, բուրումնավետ և շատ նուրբ համադրություն։ Այս ընկերությունը թեյ է պատրաստում վեց տեսակի խոտաբույսից։

Մեր նախնիները միշտ իմացել են, որ սարի թեյը հիանալի համից բացի օժտված է նաև բուժական հատկություններով և այն օգտագործել են ոչ միայն թրմելու համար, այլև ճաշատեսակներ պատրաստելու։ Օրինակ` նռան ծաղիկը կարող է դեղ լինել  շաքարային դիաբետի դեպքում, չէ՞ որ նռան ծաղիկները և սերմերը կարող են արյան մեջ նվազեցնել շաքարի մակարդակը։ Նռան և ընկույզի ծաղիկներն օգտագործում են որպես հազի դեղ։


«Աղջիկս 7 տարի առաջ հիվանդացել էր։ Հարբուխի բոլոր ախտանշաններն անցել էին, իսկ ուժեղ հազը մնացել էր։ Մենք երեք ամիս հիվանդանոցից հիվանդանոց ընկանք և ամեն ինչ փորձեցինք` բրոնխներն ուլտրամանուշակագույն ճառագայթներով բուժումից մինչև ներարկումներ և հակաբիոտիկներ։ Հազի հերթական նոպայի ժամանակ ես մտահոգված` դուրս եկա բակ։ Մեր հարևանուհին, իմանալով այդ մասին, ինձ մի բուռ ընկույզի ծաղիկ տվեց և ասաց, թե ինչպես թրմեմ։ Մեկ շաբաթ այդ թեյը խմելուց հետո երեխաս առողջացավ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց խոտաբույսերի սիրահար Ջեմմա Քոչարյանը։


Բայց բույսերը պետք է ճիշտ օգտագործել։ Թեյի սիրահարները կասեն, որ ուրցը հակացուցված է հիպոտոնիկներին, չէ՞ որ այն իջեցնում է արյան ճնշումը։


«Շատ օգտակար է խոտաբույսերով թեյ խմել ծանր ուտելիք օգտագործելուց հետո»,– նշում է Երևանում թեյի սրահներից մեկի մենեջեր Վահե Իսպիրյանը և հավելում, որ Հայաստանում խոտաբույսերով թեյ ավելի հաճախ պատվիրում են զբոսաշրջիկները և ավագ սերնդի տեղաբնակները, իսկ երիտասարդությունը նախընտրում է մրգային թեյեր։


Նույնիսկ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբունը խոստովանեց Sputnik Արմենիային, որ երբ եկել է Հայաստան, սկսել է ուրցի և անանուխի թեյեր խմել։

© Sputnik / Asatur YesayantsԹեյ
Чай - Sputnik Արմենիա
Թեյ


Այսօր հայկական թեյի տեսականին տպավորիչ է։ Անուշ տատիկը խոտաբույսեր է վաճառում մայրաքաղաքի շուկաներից մեկում և ասում, որ անձամբ հավաքում է դրանք Դիլիջանում, Բյուրականում և Սևանում։ Հետո լվանում և չորացնում է, ուստի պատասխանատու է իր թեյի որակի համար։ Տատիկը պատմում է ուրցի ևս մեկ օգտակար հատկության մասին` գլխացավի ժամանակ մեկ բաժակ թեյը կօգնի թեթևացնել այն։

Շատ օգտակար հատկություններ ունի նաև անանուխը, որի հիանալի ցավազրկող է, իսկ սուսամբարը հանգստացնում է նյարդերը։

Թեյի բոլոր սիրահարիներին հայտնի է, որ այդ անուշաբույր ըմպելիքը ոչ միայն տաքացնում է ցուրտ եղանակին, այլև թուլացնում է` տրամադրելով ջերմ ու մտերմիկ զրույցի։

Լրահոս
0