ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի– Sputnik. Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում կայացած Պ. Չայկովսկու անվան 9-րդ պատանեկան միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող ջութակահար Դիանա Ադամյանը արժանացել է երկրորդ, Անդրանիկ Աղաջանյանը` հատուկ մրցանակի, հայտնում է մշակույթի նախարարության կայքը։
Միջազգային մրցույթների դափնեկիրներ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լարային բաժնի 11-րդ դասարանի աշակերտներ Դիանա Ադամյանը (դասատու՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյան) և Անդրանիկ Աղաջանյանը (դասատու՝ Արմինե Ավետիսյան) մրցույթին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նրանք հուլիս ամսին` որպես մենակատարներ հանդես գալով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, հաղթել են մրցույթի նախընտրական փուլում և արժանացել միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերին:
Մրցույթն անցկացվել է երեք փուլով` դաշնամուր, ջութակ, թավջութակ անվանակարգերում, մասնակցել է մինչև 17 տարեկան 130 պատանի երաժիշտ-կատարող ավելի քան 23 երկրից։
Դաշնակահարների ժյուրին նախագահել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական տասնամյակի տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Օվչիննիկովը, ջութակահարներինը՝ ՌԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Կրավչենկոն, իսկ թավջութակահարներինը՝ ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մարիա Չայկովսկայան:
Հայ պատանի ջութակահարները` Չայկովսկու անվան մրցույթի մրցանակակիր
© Sputnik / Владимир Вяткин
/ Բաժանորդագրվել
Մրցույթին մասնակցել է մինչև 17 տարեկան 130 պատանի երաժիշտ-կատարող ավելի քան 23 երկրից