00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում «խոզի գրիպի» դեպքեր են գրանցվել

© KennedypearceГрипп, простуда, насморк
Грипп, простуда, насморк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բժիշկները հորդորում են խուճապի չմատնվել, քանի որ «խոզի գրիպը» հետևանք չի թողնում, եթե մարդն ունի բարձր իմունիտետ և ժամանակին է բժշկի դիմում

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի-Sputnik. Գոհար Սարգսյան. Ցանկացած մարդ կարող է այցելել տեղամասային պոլիկլինիկա ու անվճար պատվաստվել «խոզի գրիպով» կամ գրիպի մի քանի այլ ենթատեսակներով չհիվանդանալու համար:

Պատվաստանյութը 6-12 ամսով ապահովագրում է մարդուն գրիպի 3 ենթատեսակներով հիվանդանալուց:


«Չգիտեի, որ բոլոր ցանկացողները կարող են պատվաստվել: Կարծում եմ, որ այս հարցում թերանում են պոլիկլինիկաներն ու չեն իրազեկում: Իմ շրջապատում քչերը գիտեն դրա մասին, այնինչ սեզոնային վիրուսների ժամանակ պատվաստվելն անհրաժեշտ է: Հատկապես, երբ աշխատող ես ու բացակայելը «թանկ» արժե»,-ասում է մեր համաքաղաքացի Աննան, ով մինչև այսօր գիտեր, թե պատվաստանյութերը բաժանվել են միայն թիրախային խմբերին:


Պատվաստանյութերի թեման արդիական է դառնում, երբ վիրուսները «գլուխ են բարձրացնում»:

© TvoelechenieՊատվաստում գրիպի դեմ
Прививка, укол - Sputnik Արմենիա
Պատվաստում գրիպի դեմ


H1N1-ը կամ առավել հայտնի «խոզի գրիպը» հոկտեմբերից մինչև այսօր Հայաստանում 3 մարդու «դուռ է թակել», ընդ որում՝ մեկը հղի կին է, երկուսը` երեխա: Հայաստանի առողջապահության նախարարությունից հավաստիացնում են, որ դեպքերն ունեցել են թեթև ընթացք, և հիվանդներն արագ ապաքինվել են:

Մասնագետները շտապում են հորդորել` խուճապի մատնվել պետք չէ: «Խոզի գրիպը»  հետևանք չի թողնում, եթե մարդն ունի բարձր իմունիտետ և ժամանակին է բժշկի դիմում` մոռանալով ինքնաբուժության մասին:

Ի դեպ, հարևան Իրանում վերջին շրջանում գրանցվել են «խոզի գրիպի» բազմաթիվ դեպքեր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ H1N1 գրիպի համաճարակը 28 մարդու կյանք էր խլել Իրանի Քերման նահանգում, իսկ 5-ը մահացել է Բելուջիստան և Սիստան նահանգներում: Իրանի առողջապահության նախարարությունը զգուշացրել է, որ վարակը կարող է տարածվել երկրի մյուս նահանգներում, այդ թվում` Թեհրանում: Այսօր այնտեղ մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 40-ի:

«Իրանի Իսլամական Հանրապետությունում իրավիճակը պարզաբանելու համար Հայաստանի առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով հարցում է կատարել Իրան, որտեղից պաշտոնապես հայտարարել են՝ համաճարակ չկա, և իրավիճակը դիտարկվում է սեզոնային գրիպի համատեքստում»,-ասում է ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Տեղեկացնենք, որ H1N1-ը դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին: Դրանից զգուշանալ է պետք, բայց ոչ` վախենալ:

Լրահոս
0