00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկովյան հանդիպում` առանց Թուրքիայի թեմայի

© Личная страница в Facebookполитолог, бывший министр иностранных дел Нагорно-Карабахской республики Арман Меликян.
политолог, бывший министр иностранных дел Нагорно-Карабахской республики Арман Меликян. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հանդիպման արդյունքների ամփոփման նախաշեմին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում կանխատեսում է ներկայացրել փորձագետ Արման Մելիքյանը։

Ի սկզբանե հայտարարվել էր, որ մոսկովյան հանդիպման ժամանակ հիմնականում քննարկելու են Ուկրաինայի ու Սիրիայի թեմաները։ Քննարկվելու՞ են արդյոք ռուս-թուրքական հարաբերությունների սրացումն ու որքանո՞վ է ազդելու այդ թեման սիրիական և ուկրաինական կարգավորման վրա։

— Չեմ կարծում, որ ամերիկյան կողմը շահագրգռված է, որ Մոսկվայի և Անկարայի ճգնաժամը մանրակրկիտ քննարկման դրվի։ Դատելով ամեն ինչից` Թուրքիան «ազատ լողի» սկզբունքով է գործում, իսկ պաշտոնական Վաշինգտոնը կգերադասի այս փուլում չմիջամտել ռուս-թուրքական հարաբերություններին։ Ինձ թվում է` ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունը կշարունակվի, սակայն դժվար թե առաջիկայում այդ գործընթացը սուր ռազմական գործողությունների փուլ մտնի։ Ռուս-թուրքական հարաբերություններում աճող լարվածության իրական դեստրուկտիվ ներուժը կարող է ավելի լայն ու նշանակալի լինել, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Որոշակի պայմաններում ուկրաինական ճգնաժամն ու Սիրիայի պատերազմը կարող են դասվել այն հակամարտությունների շարքը, որոնք նոր դիմակայություն են ծնում։

Կարո՞ղ է արդյոք այնպես լինել, որ Մոսկվայում նախապատրաստվող հանդիպումը երկու գերտերությունների փոխհարաբերությունների դրական միտումների սկիզբ դառնա։ Թե՞, ինչպես ենթադրում են արևմտյան փորձագետները, խոսքն այն մասին է, որ ամերիկացիները վերջին փորձերն են անում, որպեսզի Կրեմլին համոզեն հրաժարվել Բաշար Ասադից, և դրանից հետո ԱՄՆ-ն սիրիական հակամարտության հետ կապված ավելի խիստ որոշումներ կսկսի ընդունել։ Եվ ընդհանրապես միջազգային իրավունքի տեսանկյունից ո՞ւմ դիրքերն են Սիրիայում ավելի ամուր` Մոսկվայի՞, թե՞ Վաշինգտոնի։

Նույնիսկ եթե որևէ առանձին հարցերի վերաբերյալ համաձայնությունների հասնեն, այնուհանդերձ ընդհանուր առմամբ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները որակային փոփոխությունների չեն ենթարկվի։ Միջազգային իրավունքը նուրբ հարց է, և կարող է բոլորովին տարբեր մեկնաբանությունների ենթարկվել։ Այդ պատճառով տարբեր մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում ռուս-վրացական պատերազմի պատճառներն ու հետևանքները, Ղրիմի միացումը Ռուսաստանին և պաշտոնական Կիևի ու Ուկրաինայի հարավ-արևելքի ռազմաքաղաքական դիմակայությունը։ Նույնը վերաբերում է նաև Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին։ Երբ գլխավոր գործող անձինք չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, իրավունքի ուժին փոխարինելու է գալիս ուժի իրավունքը։ Այդ իսկ պատճառով ավելի շուտ սպասվում է երկարատև, տարբեր մարտավարական հնարքներով հագեցած մոտեցումների պայքար, որտեղ ներգրավված ուժերի նպատակները իրենց մասշտաբներով համեմատելի չեն։ Ռուսաստանի կողմից Բաշար Ասադին հանձնելը հավասարազոր կլինի նրա` Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ակտիվ ներկայությունից հրաժարվելուն, ու եթե լիբանանյան Հեզբոլահը Իսրայելի հետ դիմակայության մեջ Իրանի հենարանը լիներ, այդ դեպքում Ռուսաստանի ազդեցությունը Սիրիայում Կրեմլին փոխազդելու որոշակի լծակներ կտար նույն ուղղությամբ։ Ինձ չի թվում, որ ներկա պահին որևէ մեկը, բացի Մոսկվայից, Թեհրանից ու Դամասկոսից, լուրջ ջանքեր կգործադրի Սիրիայի պատերազմը շուտափույթ ավարտելու համար։

Ի՞նչ կանխատեսումներ կան Ուկրաինայի վերաբերյալ։ Կարելի՞ է արդյոք համարել, որ ԱՄՆ-ի գործողությունները զիջումներ են, այն առումով, որ վերջերս ամերիկյան պետդեպարտամենտը Կիևին կոչ էր անում հատուկ կարգավիճակ տալ Դոնբասին։ Մոսկվան համաձա՞յն է նման մոտեցմանը։

— Մոսկվան շահագրգռված է Ուկրաինայի հարավ-արևելքում խաղաղություն պահպանելու հարցում, սակայն չպետք է հույս դնել, որ Կիևի և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հետ հարաբերությունների ճգնաժամի քաղաքական կարգավորումը կլուծվի Մինսկի պայմանագրի շրջանակում։ Ուկրաինական հարցը մի փոքր դադար տալով` Ռուսաստանի կառավարությանը որոշեց ավիահարվածներ հասցնել Սիրիայում գործող ԻՊ գրոհայիններին։ Եթե այս ֆոնին սրվեն Ուկրաինայի հետ ռազմական գործողությունները, ապա Ռուսաստանը ստիպված կլինի երկու ճակատով աշխատել։ Ավելի շուտ այս պարագայում շատ բան կապված կլինի Սիրիայում ռուսական զորքերի գործողությունների հաջողությունից, եթե այնտեղ Ասադի հակառակորդները տապալման եզրին կանգնեն, ապա հնարավոր է, որ Ուկրաինայի զինադադարը ընդհատվի զանգվածային ռազմական գործողություններով։

Զրուցեց Արման Վանեսքեհյանը

 

Լրահոս
0