Դեկտեմբերի 14-ին Մոսկվայի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում տեղի ունեցած հրաձգության ժամանակ մահացել է երկու մարդ, ևս ութը վնասվածքներ են ստացել։ Դիտեք ականատեսի նկարահանած կադրերը։
Մոսկվայի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժել է 8 մարդ, երկուսը մահացել են, ՌԻԱ Նովոստիին են հայտել առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Տուժածներից մեկը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ ՔԿ գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան։
Քննչական կոմիտեի տվյալով` վիճաբանությանը մասնակցել է շուրջ տասը մարդ։ Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ կրակոցներն արձակել են տրավմատիկ զենքից։