ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայի կենտրոնի սրճարաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ութ մարդ է տուժել, երկուսը մահացել են, ՌԻԱ Նովոստիին են հայտել առողջապահության մայրաքաղաքային նախարարության մամուլի ծառայությունից ։
«Չորս հոգու տեղափոխել են Սկլիֆասոֆսկու անվան ինստիտուտ, երկուսին` հիվանդանոց», — հայտնել են նախարարությունից։
Քննչական կոմիտեի տվյալով` վիճաբանությանը մասնակցել է շուրջ տասը մարդ։ «Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2-րդ կետի համաձայն (երկու կամ ավելի անձանց սպանություն)», — հայտնել է գործակալության զրուցակիցը։
Այս հոդվածով առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։
