00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհայտ Գոհար Գասպարյանին հիշելիս

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցОперная певица Гоар Гаспарян
Оперная певица Гоар Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայկական սոխակն» այսօր 91 տարեկան կդառնար

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. 1924 թվականի այս օրը ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի Գոհար Գասպարյանը:

Տարիներ են անցել, սակայն երգչուհու անունը չեն մոռանում նրա արվեստի հավատարիմ երկրպագուները, հիշում են նրա մարմնավորած անկրկնելի Անուշին ու մյուս հերոսուհիներին:

«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ»- ասել է մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը:

Երգչուհու ընկերները պատմում են, որ նա բացի երգելուց, նաև հիանալի ասեղնագործում էր. նույնիսկ առաջին տեղն է գրավել ասեղնագործության միջազգային մրցույթում:

«Եթե նրան դուր չէր գալիս զգեստը, որով պետք է ելույթ ունենար, ձեռքն էր վերցնում թելն ու ասեղը և սկսում ձևափոխել՝ դետալներ էր ավելացնում կամ հակառակը` հանում» — Sputnik Արմենիային է պատմում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի զգեստերի բաժնի ղեկավար Օվսաննա Համբարձումյանը:

Նա ժպիտով է հիշում, թե ինչպես էր Գոհարն ամեն անգամ թատրոն գալիս ու ասում. «Դե, աղջիկներ, հավաքվեք, այսօր ձեզ մի նոր բան կսովորեցնեմ»:

Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանն էլ իր հիշողություններն ունի երգչուհու մասին:

«50-ականներին մեր թատրոնում «գասպարյանիզմ» էր տիրում: Օպերային թատրոնի դահլիճում նստած մարդիկ չէին հավատում, որ բեմից կենդանի մարդ է երգում: Նրանք խնդրում էին նորից ու նորից երգել, որպեսզի հավատան, որ իրական մարդ է երգում: Ոչ ոք չէր հավատում, որ կարելի է այդքան հիասքանչ երգել»:

Գոհար Գասպարյանը ձայնային լայն դիապազոն ուներ՝ փոքր օկտավայի սոլ հնչյունից մինչև երրորդ օկտավայի լյան. նրա ձայնն առանձնանում էր ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ: Նրան «հայկական սոխակ» էին անվանում, իսկ արխիվներում մինչ օրս պահվում են Գոհարի արվեստին նվիրված հազարավոր հոդվածները:

Գոհարն իր մասին ասում էր. «Երգեցողությունն իմ կյանքի հիմնական իմաստն է, իմ գոյության նպատակը, և ես ապրում եմ հանուն իմ արվեստի: Իմ կարգախոսն է` ոչ թե զարմացնել, այլ՝ հուզել»:

Գոհարն իր թատրոնը բազմաթիվ անգամ է փրկել ծանր վիճակից, և, ինչպես հիշում է Առաքելյանը, նույնիսկ ամենադժվար պահերին նա կարողացել է կոլեկտիվին դուրս բերել դժվարին կացությունից:

«Վեց ամիս շարունակ ոչ մեկին աշխատավարձ չէին տալիս: Կանչեցին Գոհարին, և նա երկու համերգ տվեց, որոնք փակեցին թատրոնի բոլոր պարտքերը: Հարյուրավոր մարդիկ աշխատավարձ ստացան», — հիշում է Առաքելյանը:

2007 թվականի մայիսի 16-ին Գոհար Գասպարյանը մահացավ, սակայն ժամանակը հավերժացրեց նրա ձայնը սերունդների համար:

 

Լրահոս
0