00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսպանացիների արկածները Հայաստանում

© Sputnik / Асатур ЕсаянцПроживающие в Армении испанцы. Хавьер Петит - ответственный за строительство трассы Норагавит-Арташат и Хуан-Хосе Лема-Фивес - ответственный по производству бетона (сидят)
Проживающие в Армении испанцы. Хавьер Петит - ответственный за строительство трассы Норагавит-Арташат и  Хуан-Хосе Лема-Фивес - ответственный по производству бетона (сидят) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին Հայաստանում ավելանում են միգրացիայի ցուցանիշները, սակայն դրա հետ եկտեղ մեծ թվով արտասահմանցիներ են ժամանում մեր երկիր։ Buenos dias կամ ինչպես են Հայաստանը գրավում իսպանացիները։ Պատմում է Sputnik Արմենիա պորտալի թղթակիցը

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Իսպանիան երազանքի երկիր է փախստականների համար, ամեն տարի մեծ թվով մարդիկ են մեկնում այնտեղ աշխատանք և անձնական երջանկություն գտնելու ակնկալիքով։

Հայաստանում իրավիճակն այլ է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն տարի մարդկանց որոշակի զանգված հեռանում է երկրից, սակայն դրա հետ մեկտեղ հանրապետություն են ժամանում ավելի ու ավելի մեծ թվով օտարերկրացիներ։

Նպատակները բազմազան են` ոմանք գալիս են երկիրը տեսնելու համար, ոմանք` բիզնես սկսելու ակնկալիքով։ Այնպես է ստացվել, որ որոշ օտարերկրացիներ արդեն վաղուց ապրում են մեր արևոտ երկրում և նույնիսկ հասցրել են կացության իրավունք ստանալ։

Viva España

Մեր պատմության հերոս դարձած իսպանացիները Հայաստան են ժամանել պայմանագրով։ Նորագավիթ-Արտաշատ մայրուղու կառուցման պատասխանատուներ Խավիեր Պետիտն ու բետոնի արտադրման պատասխանատու Խուան Խոսեն Լեմա Ֆիվեսը Sputnik Արմենիա պորտալին պատմում են, թե ինչպես են ապրում ու աշխատում Հայաստանում։

«Բարի լույս», — հայերեն ողջունում է Պետիտն ու ժպտում, չէ՞ որ նա 2013 թվականից ապրում է Հայաստանում և այդ ընթացքում հասցրել է հայերեն մի քանի բառ ու արտահայտություն սովորել։

«Ամենից շատ այստեղ ինձ մարդիկ են դուր գալիս։ Նրանք շատ բարյացակամ են։ Իսկ հայ աղջիկները պարզապես սքանչելի գեղեցկություն ունեն», — խոստովանում է իսպանացին։

Նա նաև ավելացնում է, որ Հայաստանը շատ հանգիստ երկիր է, այստեղ ապրելն էլ՝ անվտանգ։ Վալենսիայի բնակիչը հաճույքով է ապրում մեր երկրում։ Բացի այդ, նա արդեն հասցրել է հայ երեխայի կնքահայր դառնալ։

Իսպանական սոուս և հայկական սուրճ

Առաջին հայացքից թվում է, թե հայերն ու իսպանացիները շատ նմանություններ ունեն։

«Ես շատ մարդկանց եմ ճանաչում, ովքեր այնքան հաճելի են ինձ, որ ես կարող եմ ասել, թե նրանք իմ հայկական ընտանիքն են։ Ոմանք իրենց խառնվածքով նման են իսպանացիներին, ոմանք` ոչ։ Հայերն ավելի հանգիստ են, իսկ իսպանացիներն ավելի ակտիվ», — ասում է Պետիտը։

Զրույցին միանում է Լեմա Ֆիվեսը և ավելացնում, որ նրանք, ի տարբերություն հայերի, շատ տաքարյուն են, և գրեթե յուրաքանչյուր վեճ վերածվում է կռվի։ Իսկ հայերը, թեկուզ և «բռնկվում են» լուցկու պես, սակայն նույնքան արագ էլ հանգստանում են։

Նա նաև շեշտում է, որ իսպանացիներն ավելի կարգապահ են աշխատանքում։ Օրինակ` նրանք ծխում կամ սուրճ են խմում նախատեսված ժամերին։

Իսկ այն, ինչ իսկապես զայրացնում է իսպանացիներին, դա երթևեկությունն է։ Իհարկե, նրանք սովորել են Իսպանիայի օրինապահ երթևեկությանը։

Որքան էլ տարօրինակ է, շինարարներով հայտնի Հայաստանում ճանապարհներն իսպանացիներն են կառուցում։

Պետիտը կարծում է, որ Հայաստանում շատ զարգացած է շինարարության ոլորտը, սակայն քիչ են համապատասխան սարքավորումները։ Բայց հայկական շենքերի ու կառույցների ճարտարապետությունն ուսումնասիրելով` նա հիացել է հայկական քարերի որակով ու հայ վարպետների հմտությամբ։

Նրանց վրա մեծ տպավորություն են գործել Խոր Վիրապն ու Ծաղկաձորը։ Լեմա Ֆիվասը 85կմ ճանապարհ է կտրել հեծանվով, որպեսզի Գեղարդի վանք հասնի։

«Ես պարզապես հիացած եմ Գեղարդի գեղեցկությամբ ու տեղի բնությամբ։ Հատկապես տպավորիչ էին կիրճերն ու ձորերը»։

Իսպանացիները դժգոհում են, որ զբաղվածության պատճառով չեն կարողանում շատ ճանապարհորդել Հայաստանում, բայց այստեղ ապրելու ընթացքում հասցրել են սիրել հայկական ուտեստները, որոնց անունները ոչ մի կերպ չեն հիշում։

Իսպանացին շատ պատկերավոր շարժումներով բացատրում է, որ տոլմա է սիրում։

«Հայաստանում մենք մեզ օտար չենք զգում, հայ ժողովրդի հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք», — հպարտությամբ ասում է Լեմա Ֆիվեսը։

 

Լրահոս
0