ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի– Sputnik. ՀՀ տարածքում դեկտեմբերի 14-ի ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Շիրակի մարզի «Ղոչաղբյուր» կոչվող հատվածում (Ցողամարգ գյուղից 1 կմ դեպի Աշոցք գյուղ), Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան («Զանգեր» կոչվող հատված, 4-րդ կմ), Կապան-Գորիս (31 կմ) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ տարածքում դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան‵ 7-12 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ին էապես չի փոխվի, իսկ 18-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում այսօր ցերեկը 1-3 տաքություն է, գիշերը` 1-3 ցուրտ։
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, տեղումներ չեն սպասվում
10:05 14.12.2015 (Թարմացված է: 12:45 14.12.2015)

© Turbina
Բաժանորդագրվել
Շիրակի մարզի «Ղոչաղբյուր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Կապան-Գորիս ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: