ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik.Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (42-8-1, 31 նոկաուտ) դեկտեմբերի 13-ին անցկացրել է կարիերայի 51-րդ մենամարտը, որում հաղթել է նոկաուտով, գրում է news.am-ը:
Ավստրալիայում կայացած 10 ռաունդանոց մենամարտում 39-ամյա Դարչինյանը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ֆիլիպինցի 22-ամյա Քրիս Պաուլինոյին (14-2, 4 նոկաուտ): Այդ հաղթանակի շնորհիվ հայ բռնցքամարտիկը նվաճել է WBC Asian Boxing Council Super Bantamweight տիտղոսը, որը թափուր էր մինչև այս:
Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում տարավ 42-րդ հաղթանակը, 31-րդը՝ նոկաուտով:
Հիշեցնենք, որ Դարչինյանը նախորդ մենամարտում ևս հաղթել էր նոկաուտով: Հոկտեմբերի 3-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացած 10 ռաունդանոց մենամարտում նա նոկաուտի էր ենթարկել Թաիլանդի ներկայացուցիչ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչին, որը տեխնիկական նոկաուտով պարտվել էր երկրորդ ռաունդում:
Վիկ Դարչինյանը տարավ 42-րդ հաղթանակը
19:12 13.12.2015 (Թարմացված է: 23:01 13.12.2015)
© DailytelegraphВик Дарчинян
© Dailytelegraph
Բաժանորդագրվել
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը 51-րդ մենամարտում հաղթեց նոկաուտով