00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբոտներ են ներխուժել Երևան

© Sputnik / Асатур Есаянц"Бал роботов" в Ереване
Бал роботов в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբոտների դարաշրջանը դեռ առջևում է, Երևանում առաջին անգամ բացված ցուցահանդեսը դրա վկայությունն է

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Երևանում մեկ ամսով  երկու տասնյակ ինտերակտիվ ռոբոտներ են «բնակություն հաստատել»` մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հրավիրելով տեխնիկական առաջընթացի մասնակիցը դառնալ:

Sputnik Արմենիա պորտալը հրավիրում է ձեզ միասին շրջել ռոբոտների ցուցահանդեսում, որը կտևի մինչև հունվարի 10-ը:

© Sputnik / Асатур Есаянц«Ռոբոտների պարահանդեսը» Երևանում
Бал роботов в Ереване - Sputnik Արմենիա
«Ռոբոտների պարահանդեսը» Երևանում


Մուտքի մոտ ձեր ձեռքին նշան կանեն, և օրվա ընթացքում կարող եք մտնել ու դուրս գալ որքան ցանկանաք (ես օգտվեցի այդ հնարավորությունից): Հենց մուտքի մոտ  առաջին ցուցանմուշն է: Արդյոք տեսե՞լ եք հեծանիվ, որը շարժման ընթացքում նաև  սմուզի է պատրաստում: Այո, անիվի վերևում հարիչ է տեղադրված, որը ոտնակները պտտեցնելիս ըմպելիք է պատրաստում:


Ռոբոտը ներկայացնող աղջկան հարցրեցի, թե հավատու՞մ է, որ շուտով մարդիկ քաղաքում կսկսեն երթևեկել այսպիսի հեծանիվներով: Նա ոչ այնքան վստահ պատասխանեց` կարծում եմ` այո։


Եթե սմուզի չեք ուզում, կարող եք կոկտեյլ խմել, որը կպատրաստի ռոբոտ բարմենը։  Անկեղծ ասած` նա այնքան էլ գրավիչ տեսք չուներ, սակայն նրա «վարպետությունը» տեսնելու համար ինձ առաջարկեցին Wi-Fi –ով հատուկ ծրագրի օգնությամբ հեռախոսի միջոցով պատվեր կատարել կամ որևէ նոր ըմպելիք «հորինել»: Կողքիս կանգնած երիտասարդը ակտիվորեն կոճակներն էր սեղմում` սպասելով իր «ստեղծագործության» պատրաստ լինելուն: Ինչ լավ կլիներ, որ նման մի ռոբոտ իմ տանը լիներ։ 

Այդ ամբողջ ընթացքում ինձ հետևում էր «կարճահասակ», անվավոր, եռանկյունի գլխով մի անդրոիդ, որի աչքերի փոխարեն տեսախցիկներ էին: Ինչպես ինձ բացատրեցին, նա կարողանում է դեմքերը ճանաչել, տեսագրել և լուսանկարել: Նման  սարքը շատ օգտակար է հատկապես խնջույքների և տոների ժամանակ: Նման մի ռոբոտ էլ «վազում» էր մի երեխայի հետևից` իսկական զարմանք պատճառելով ու մի քիչ  վախեցնելով նրան։

© Sputnik / Асатур Есаянц«Ռոբոտների պարահանդեսը» Երևանում
Бал роботов в Ереване - Sputnik Արմենիա
«Ռոբոտների պարահանդեսը» Երևանում


Ընդհանրապես, այն զգացողությունը, որ քեզ հետևում են, չի լքում այստեղ, ասես հատուկ նման մթնոլորտ է ստեղծված: Կիսախավար է, ինչն առեղծվածային միջավայր է ստեղծում, աղջիկների «քիմպաշտպանության հանդերձանքն» էլ շատ ներդաշնակ է տարօրինակ ռոբոտների այս ցուցադրությանը։

Պարո անունով փոկի ձագը, ինչպես ինձ ասացին, գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես լավագույն թերապևտիկ ռոբոտ: Նա արձագանքում է, երբ իրեն շոյում ես, մլավոցի նման ձայներ է արձակում, կարող է արձագանքել իր անվանը։  Գիշերը, որքան էլ զարմանալի է, նա քնում է: Նրա մեջ հինգ հատ սենսորներ կան, որոնց օգնությամբ նա տարբերում է լույսն ու մութը, շարժումները և էլի ինչ-որ բաներ: Սակայն չեմ կարծում, որ դա հետաքրքրում էր փոքրիկին, ով գրեթե տանջում էր   ռոբոտին իր գգվանքներով և փորձում էր նրան դուրս քաշել հատուկ ինկուբատորից:

Եթե հանգիստ խաղերը երեխայի սրտով չեն, նա կարող է վերցնել ռոբոտ սարդի հեռակառավարման վահանակը և կրակել պլաստիկ փամփուշտներով: Փամփուշտներ, ցավոք (կամ գուցե` հուրախություն), չկային, այնպես որ ես ու բացատրող աղջիկը միմյանց խաղաղ հրաժեշտ տվեցինք։

© Sputnik / Асатур Есаянц«Ռոբոտների պարահանդեսը» Երևանում
Бал роботов в Ереване - Sputnik Արմենիա
«Ռոբոտների պարահանդեսը» Երևանում


Ես կտրականապես հրաժարվեցի մատս տրամադրել փոքրիկ ու տգեղ ռոբոտին` այն «կծելու» համար: Ընդհանրապես, այդ ռոբոտի նշանակությունն ինձ համար այդպես էլ գաղտնիք մնաց` ինչի՞ համար են պետք մատ կծող ռոբոտներ: Ասենք, նա կարող է նաև քեզ կսմթել, եթե հանկարծ կորցնես իրականության զգացողությունը:

Իսկ ահա գումար հավաքող ռոբոտը բավականին կիրառելի է։ Ամենահետաքրքիրն այն է, որ նա փայտից է, թեև ռոբոտները, որպես կանոն, երկաթից են լինում: Եթե նրան գումար տաս, կպարի ու կերգի քեզ համար:

Երգել կարող է նաև «Տեսպիանը»` այս ցուցադրության ամենամարդկային տեսք ունեցող ռոբոտը: Երբ ես մոտեցա, նա երկու աղջկա հետ փորձում էր «սիրաբանել» (նրանք էլ կարծես դեմ չէին): Նա բավական մեծ բառապաշար ունի, ցանկության դեպքում կարելի է նրա հետ սրտաբաց զրույց վարել: «Տեսպիանը» համարվում է աշխարհի ամենազգացմունքային ու ժամանակակից ռոբոտներից մեկը: Նա կարողանում է ոչ միայն շփվել մարդկանց հետ, այլև ընդօրինակել նրանց շարժումները, ծիծաղել, արտասվել և նույնիսկ արտահայտիչ ձայնով Շեքսպիր ընթերցել, ինչի շնորհիվ նա բազմիցս մասնակցել է ժամանակակից թատերական ներկայացումների:

«Այսօր սա իմ հազարերորդ սելֆին էր: Ես էլ պետք է հանգստանամ: Ռոբոտներն էլ են մարդ», — ասաց Տեսպիանը, երբ աղջիկները հերթական անգամ փորձում էին լուսանկարվել նրա հետ: Չեմ կարող չհամաձայնել նրա պահպանողական մոտեցման հետ:

Ռոբոտաշինության ոլորտում կարող եք ձեր ուժերը փորձել ցուցահանդեսի տարածքում ստեղծված փոքրիկ լաբորատորիայում: Երեխան, ում սովորեցնում էին այդ բարդ գործի հմտությունները, կլանված էր աշխատանքով և ժամանակ առ ժամանակ հարցնում էր ուսուցչին, թե ինչ է սա, ինչպես անել և ուր դնել: Իմ հմտությունները ես չփորձեցի, քանի որ չունեմ համապատասխան տաղանդ, սակայն երեխաների համար դա բավական հետաքրքիր է:

© Sputnik / Асатур Есаянц«Ռոբոտների պարահանդեսը» Երևանում
Бал роботов в Ереване - Sputnik Արմենիա
«Ռոբոտների պարահանդեսը» Երևանում


Բայց ցուցահանդեսը միայն երեխաների համար չէ:

Ի դեպ, ամենահետաքրքիր ռոբոտը կհամալրի այս շարքը մի քանի շաբաթից: Այդ ռոբոտը ձեզ կամուսնացնի, հարսանեկան լուսանկար կանի և նույնիսկ ձեզ կհանձնի ամուսնության վկայական` համապատասխան անուններով: Ամեն ինչ, ինչպես ասում են, պաշտոնական ու գեղեցիկ: Ափսոս, որ նրան չկարողացա տեսնել, շատ էի ցանկանում ամեն բան նախապես փորձել…

Լրահոս
0