ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում մրցույթների քվեարկության սկիզբը, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Քվեարկությանը մասնակցում են հայկական ակումբների մարզիչները, ավագները և նախագահները, ՀՖՖ գործկոմի անդամները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար Բարձրագույն խմբի 8 ակումբներից յուրաքանչյուրն առաջադրել էր իր 5 ֆուտբոլիստների թեկնածությունները, որոնց գումարվել են ֆեդերացիայի կողմից առաջադրված ազգային հավաքականի 10 և երիտասարդական ընտրանու 6 խաղացողներ:
Մեկնարկել է Հայաստանի 2015 թ. լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությունը
© Sputnik / Asatur YesayantsНациональная сборная Армении по футболу
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում մրցույթների քվեարկության սկիզբը