00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տանգոն Հայաստանում. նոր սկիզբ

© sgdf.ruТанго
Танго - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արգենտինական տանգոն 110 տարվա պատմություն ունի։ Պարը ծագել է Բուենոս Այրեսի նավահանգստային գոտում` Լա Բոկա թաղամասում, որը դարձել էր Եվրոպայից գաղթած փախստականների հանգրվանը, ովքեր Արգենտինա էին հասնում բարեկեցիկ կյանքի ակնկալիքով

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. «Տանգոն չորս ոտքի, երկու գլխի և մեկ սրտի բաբախյուն է», – ժամանակին հենց այսպես է տանգոյի հիմնական գաղափարը բնութագրել Խուան Կառլոս Կոպեսը` Արգենտինական տանգոյի  լավագույն կատարողներից մեկը։ Սակայն տանգոյի կայացումը կապվում է տանգոյի արքա և հիմնադիր հայր Կառլոս Գարդելի անվան հետ: Հենց նրա ծննդյան օրն էլ նշվում է Տանգոյի միջազգային օրը։

Թեև տանգոն ծնունդ է առել ավելի քան մեկ դար առաջ և համաշխարհային ճանաչում  ձեռք բերել, այնուամենայնիվ Հայաստանում այս ուղղությունն այնքան էլ զարգացած չէ։ Կարելի է ասել՝ նոր է ծնունդ առնում։


«Տանգոն կիրք է, և դրանով ամեն բան ասված է։ Ես սպորտային պարերով զբաղվել եմ մանկուց, սակայն ինձ միշտ գերում էր տանգոն։ Ինչ–որ յուրահատուկ բան կա այս պարի մեջ։ Երբ սկսում ես զբաղվել այս ուղղությամբ, այն քեզ ավելի ու ավելի է գրավում», – պատմում է պարուսույց Հարություն Թոփալիսդիսը` ավելացնելով, որ վերջին շրջանում երիտասարդության մեջ մեծ հետաքրքրություն է նկատվում տանգոյի նկատմամբ։


Ավելին՝ Հայաստանը պատրաստ է տանգոյի միջազգային մրցույթ անցկացնել:։


«Մենք մտադիր ենք հանդիպել Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ և քննարկել մեր երկրում արգենտինական տանգոյի զարգացման հարցերը, քանի որ մենք բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ ունենք, ովքեր կարող են տանգոյի միջազգային հեղինակավոր մրցույթների մասնակցել», – Sputnik–ի հետ զրույցում ասաց Պարի և սպորտային պարերի համաշխարհային խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանը։


Նախկինում Հայաստանից ոչ ոք նման մրցույթների չէր մասնակցում։ «2016-2017 թվականների ծրագրում մեր առջև խնդիր է դրված զարգացնել պարի այդ հրաշալի և յուրահատուկ ուղղությունը։ Մենք նաև մտադիր ենք բարձրացնել Հայաստանում տանգոյի միջազգային առաջնության անցկացման թեման։ Սակայն դրան պետք է հասնել կամաց–կամաց», – ասաց Մամյանը։

Ի սկզբանե տանգոն «տղամարդկանց գործ» էր, կանայք չէին մասնակցում։ Այդ պատճառով որևէ սիրային ենթատեքստ էլ չկար։ Պարզապես մաչոներն իրար էին ցուցադրում իրենց սլացիկությունը`պարելով փողոցի անկյուններում, որպեսզի տպավորություն գործեն կամ պարզապես ժամանակ անցկացնեն հասարակաց տանն իրենց հերթին սպասելիս։

Այսօր տանգոն անհնար է պատկերացնել առանց կնոջ մասնակցության։ Այստեղ շատ էական է պարընկերների` միմյանց լսելու, միմյանց հասկանալու և մեկ մարմին դառնալու կարողությունը, քանի որ «տանգոն չորս ոտքի, երկու գլխի և մեկ սրտի բաբախյուն է», տանգոն տղամարդու և կնոջ երկխոսություն է` առանց խոսքի ու ժպիտի։

Լրահոս
0